«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օբաման այսօր կժամանի Իսրայել

Օբաման այսօր կժամանի Իսրայել
20.03.2013 | 12:01

Իսրայելն այսօր պատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա այցին։ Սա Օբամայի նախագահական պաշտոնավարման ընթացքում առաջին այցելությունն է հրեական պետություն։ ԱՄՆ առաջնորդի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է։ Բանակցությունների կենտրոնում է լինելու երեք թեմա՝ իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայում ստեղծված իրավիճակը և պաղեստինա-իսրայելական երկխոսության վերականգնումը։
Սպասվում է, որ Օբամայի հետ Իսրայել կայցելեն շուրջ 600 հյուրեր, այդ թվում՝ սպասարկող անձնակազմը, սենատորներ, ԱՄՆ հրեական համայնքի ներկայացուցիչներ։
Ամերիկայի առաջին նախագահը, որ 1974 թվականին այցելել է Իսրայել, Ռիչարդ Նիքսոնն էր։ Հինգ տարի անց՝ 1979-ին, Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից ընդամենը 2 շաբաթ առաջ, Երուսաղեմ է այցելել նախագահ Ջիմի Քարթերը։ Նրանից հետո նախագահներ Ռոնալդ Ռեյգանը և Ջորջ Բուշ ավագն իրենց պաշտոնավարման ընթացքում ժամանակ չեն գտել այցելել հրեական պետություն։ Ամենաշատն այս երկրում ԱՄՆ նախագահի պաշտոնում եղել է Բիլ Քլինթոնը՝ 1994-ին, 1995-ին, 1996-ին և 1998-ին։

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ