«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա

Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա
16.03.2013 | 14:02

Եվրագոտու և Միջազգային արժութային հիմնադրամի երկրները համաձայնության են եկել Կիպրոսին 10 միլիարդ եվրո օգնություն ցուցաբերելու հարցում։
Օգնության դիմաց Կիպրոսը պարտավորվում է կրճատել բյուջեի դեֆիցիտը, մասնավորապես, հարկերի բարձրացման միջոցով, ինչպես նաև կարգուկանոն մտցնել բանկային համակարգում։
Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ անհանգստություն էին հայտնել, որ Կիպրոսին հատկացվող գումարները կարող են հայտնվել հարուստ ռուսաստանցիների ձեռքին, ովքեր բանկային հաշիվներ ունեն այս կղզում։ Անցած տարվա նոյեմբերին գերմանական Der Spiegel պարբերականը գրել էր, որ ռուս գործարարները Կիպրոսի բանկերում պահում են 26 միլիարդ դոլար։
Կիպրոսի տնտեսությանը մեծ հարված հասցրեց Հունաստանի ճգնաժամը, քանի որ շատ կիպրական բանկեր ներդրումներ էին անում Հունաստանում։

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ