«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թունիսի վարչապետը կներկայացնի կառավարության կազմը

Թունիսի վարչապետը կներկայացնի կառավարության կազմը
08.03.2013 | 13:34

Թունիսի նոր վարչապետը հայտարարել է, որ երկարատև խորհրդակցություններից հետո իրեն վերջապես հաջողվել է համաձայնություն կնքել կառավարության կազմի վերաբերյալ։ Համաձայնության մանրամասները վարչապետ Ալի ալ Արեյդը նախագահին կներկայացնի այսօր։
Թունիսն այժմ գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, որը սկսվել է փետրվարին ընդդիմադիր ազդեցիկ քաղաքական գործիչ Շուկրի Բելաիդի սպանությունից հետո։ Նրա սպանությունն առաջացրել է բողոքի զանգվածային ակցիաներ, ինչի հետևանքով հրաժարական տվեց երկրի վարչապետը, և նրա փոխարեն նշանակվեց իսլամիստների կուսակցության առաջնորդ Ալի ալ Արեյդը։

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ