ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ոչինչ հենց այնպես չի լինում

Ոչինչ հենց այնպես չի լինում
07.03.2013 | 22:19

ԵՄ էմիսարների այս ի՜նչ աժիոտաժ է հայոց մեջ` մեկ օրվա ընթացքում:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ, Լիտվայի արտգործնախարար. Հ/Կ-ում ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն, Վրաստանի Պնախարար Ալասանիա...
Մոլորակների հայաստանյան այս շքերթը եզրափակում է հեռվից` ոչ անհայտ Ժոզե Մանուելը: Բարոզոն:
Ուշադիր լինենք:
Եվրոպական անչափ բարձր չինովնիկ միստր Բարոզոն ասում է՝ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների իրականցումը չի օգնի խաղաղ գործընթացին:
Հիշենք, որ նման բան ժամանակներ առաջ ասել է նաև ԵԱՀԿ ՄԽ-ն:
Սա այն ՄԽ-ն է, որին Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում բարև տալ:
Սա այն ՄԽ-ն է, որ ցանկանում է ցրել Րաֆֆին:
Հավաքենք ծայրերն իրար վրա:
Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցից հինգ րոպե առաջ այս իրավիճակը չի կարող հենց այնպես լինել, մանավանդ այն լուրերի ֆոնին, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են բավականին առանցքային հարցեր, այդ թվում և՝ Մաքսային միության, չի բացառվում նաև` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանն առնչվող:
Փորձենք հասկանալ ինչի մասին է խոսքը:
ա. Ոչ անհայտ գերենալ Շամանովը հիշեցնում է` իր պատկերացմամբ ռուսական դեսանտի, մեր պատկերացմամբ` ՌԴ-ի հետ Հայաստանի վավերացրած պայմանագրով արագ արձագանքման ուժերի` Հայաստանում և ընդհանրապես ՀԱՊԿ երկրներում տեղակայելու մասին: Ի անհրաժեշտություն:
Ասել է` մի քիչ էլ դենը, Ստեփանակերտում տեղակայելու մասին:
բ. Րաֆֆին, երբ ասում է` ցրեք ԵԱՀԿ ՄԽ-ն, ի?նչ նկատի ունի, ո՞ւմ ջրաղացին է նա ջուր ածում. Արևմուտքի՞, համանախագահող երկրներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի՞: Պետք չէ բացառել:
գ. Ինչ է ասում Բարոզոն. ասում է՝ թռիչքների իրականացումը, իսկ իրականում՝ ՀԱՊԿ զինվորների տեղակայումը Ստեփանակերտում չի օգնի խաղաղ գործընթացին:
Ասել է` զգուշացնում է, որ այդ դեպքում իրենք չեն բռնի արկածախնդիր, ռազմական ռետորիկայի վրա լեզուն սրած, զենքերը ռազմական բյուջեի վրա տաքացրած Ալիև-պուճուրի ձեռքերը: Եվ պատերազմն անխուսափելի՞ կլինի:

Հ.Գ. Բոլոր դեպքերում, մենք չենք կարծում` Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում հարցերը կդրվեն այդքան մեծ սրությամբ, արդյունքներն էլ կլինեն անկանախատեսելի:
Գոնե մեր տեղեկություններով` բոլոր հարցերի առնչությամբ առկախումներ են լինելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ