ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

2013-ին Հայաստանը նախագահելու է ԵԽ-ում և ՍԾՏՀ-ում

2013-ին Հայաստանը նախագահելու է ԵԽ-ում և ՍԾՏՀ-ում
04.01.2013 | 21:32

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի գնահատականով` 2012-ին արտաքին գործերի նախարարության աշխատանքները ուղղված են եղել միջազգային ասպարեզում Հայսատանի հեղինակության ու դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը: Նախարարի գնահատականով` կենսական նշանակություն ունեցող հարցերում Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են: 2012-ին հետևողական աշխատանք է կատարվել դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման համար, կարևոր քայլեր են ձեռնարկվել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման նպատակով: «Մենք ուշադրության կենտրոնում ենք պահել զարգացումները արաբական աշխարհում, մեր ջանքերն ուղղված են եղել սիրիահայության անվտանգության ապահովմանը և առաջացող խնդիրների լուծմանը»,-ասել է նախարարը: Նա հիշեցրել է, որ 2013-ը ևս ակտիվ տարի է լինելու արտաքին քաղաքական ասպարեզում, Հայաստանը նախագահելու է Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ