Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ՀՅԴ. Քաղաքականությունը ծայրահեղություն չէ

ՀՅԴ. Քաղաքականությունը ծայրահեղություն չէ
10.12.2012 | 19:16

Դեկտեմբերի 8-ին կայացած Սերժ Սարգսյան-ՀՅԴ հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը տեղեկացրել է, որ նախագահը մերժել է իրենց առաջարկներից երկուսը` հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու և խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ, բայց քննարկումները նրա հետ շարունակվելու են: Հրանտ Մարգարյանը գտնում է, որ քաղաքականությունը ծայրահեղություն չէ և դժվար էր պատկերացնել, որ նախագահը կհրաժարվի նախագահ լինելուց: «Անիմա՞ստ էր նախագահի հետ հանդիպումը: Ինչ-որ իմաստով, եթե զուտ գործնապաշտության առումով մտածեն` այո: Բայց նաեւ իմաստ ուներ, որովհետեւ կարող է մեր հիմնավորումները, մեր տեսակետները ազդեն ընդհանրապես իր մտածողության վրա: Դարձյալ ճիգ է, որ կարողանանք բացատրել, համոզել, որ մենք ճիշտ ենք: Կընդունվի` շնորհակալ կլինենք, չի ընդունվի` առնվազն չենք ունենա այն հոգեբանական վիճակը, որ մենք չբացատրեցինք. եթե բացատրեինք, կարող է տարբեր լիներ»,-ասել է Հրանտ Մարգարյանը: Օրեր առաջ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին էլ կսատարի, եթե նա ընդունի իրենց 7 կետերը: Մինչև տարավերջ կայանալիք ՀՅԴ գերագույն ժողովում կորոշվի 2013-ի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության և մասնակցության դեպքում ձևաչափի հարցը:

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ