Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ահաբեկչություն՝ Դամասկոսի շիաների մզկիթի մոտ

Ահաբեկչություն՝ Դամասկոսի շիաների մզկիթի մոտ
09.11.2012 | 14:13

Հինգշաբթի ականապատ մեքենա է պայթեցվել Դամասկոսի Սիթ Զեյնաբ թաղամասի շիաների մզկիթի մոտ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Անվտանգության ծառայություններին հաջողվել է կանխել ևս երկու պայթյուն, որ ծրագրված էր նույն թաղամասում։
Գրոհայիններն ականանետի հարվածներ են հասցրել քաղաքային այգու ուղղությամբ։ Զոհվել է մեկ կին և 10-ամյա երեխա։
Հալեպի Մարջա հրապարակում հավաքված ցուցարարները պահանջել են քաղաքից հեռանալ զինված խմբավորումներին։ Ի պատասխան՝ գորհայինները կրակ են բացել ակցիայի մասնակիցների ուղղությամբ։ Կան զոհեր և վիրավորներ։

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ