Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ինդոնեզիայի նախագահը Սիրիայի նկատմամբ զինված հարձակման կոչ է արել

Ինդոնեզիայի նախագահը Սիրիայի նկատմամբ զինված հարձակման կոչ է արել
02.11.2012 | 22:03

Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն կոչ է արել զինված ներխուժում իրականացնել Սիրիա։ Մեծ Բրիտանիա կատարած իր այցի ընթացքում Սուսիլոն հայտարարել է, որ այլևս անիմաստ է ևս մեկ խաղաղարար առաքելություն գործուղել այս երկիր։ Սիրիայում ավելի քան 1,5 տարի է՝ չի դադարում հակամարտությունը, որի զոհ է դարձել, ՄԱԿ-ի տվյալներով, 20-30 հազար մարդ։ Կողմերի միջև բանակցությունները փակուղի են հասել։

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ