ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չիլիում զանգվածային ցույցերն ավարտվել են անկարգություններով

Չիլիում զանգվածային ցույցերն ավարտվել են անկարգություններով
12.10.2012 | 13:01

Հինգշաբթի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում աշակերտների և ուսանողների բողոքի հերթական ակցիան ավարտվել է զանգվածային անկարգություններով։ Ուսանողները կառավարությունից պահանջում են բարելավել կրթության որակը։
Բողոքի ցույցն արտոնված էր քաղաքային իշխանությունների կողմից, սակայն ագրեսիվ տրամադրված հարյուրավոր երիտասարդներ սկսել են ավերածություններ կատարել փողոցներում։ Իրենց ճանապարհին նրաք կոտրել են ցուցափեղկեր, ճանապարհային նշաններ, նստարաններ, հրի են մատնել որոշ օբյեկտներ։ Այնուհետև սկսել են քարեր և փայտի կտորներ նետել իրավապահների ուղղությամբ։ Ոստիկաններն անկարգություններին պատասխանել են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։ Տեղի ունեցածի պատճառով կանգնեցվել է քաղաքի մետրոպոլիտենի աշխատանքը, բացի այդ, փոխվել են ուղևորատար ավտոբուսների երթուղիները։
Հանրահավաքներն ընթանում էին խորհրդարանում բյուջետային քննարկումների և քաղաքային իշխանությունների նախընտրական արշավի ֆոնին։ Ուսանողները պնդում են, որպեսզի պետական դպրոցները տեղի իշխանություններից անցնեն կենտրոնական իշխանությունների ենթակայության։ Միաժամանակ պահանջում են, որպեսզի բարձրագույն կրթությունը դարձվի անվճար։

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ