Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Վարդան Վարդանյանը ոլորտն աչքաթող չի արել

Վարդան Վարդանյանը ոլորտն աչքաթող չի արել
13.06.2012 | 03:23

Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Վարդան Վարդանյանի աշխատանքային գրաֆիկը չի փոխվել, չնայած ԲՀԿ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին։ Այսօր` հունիսի 13-ին, ժամը 14.00-ին քաղաքաշինության նախարարությունում աղետի գոտու բնակարանների բաշխման և շահառուների հաշվառման հանձնաժողովը, Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, անցկացրել է հերթական նիստը։ «Ընդհանրապես պարոն Վարդանյանը պարտաճանաչ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները և աշխատում է սովորական գրաֆիկով։ Եթե մինչ շաբաթ որևէ փոփոխություն չլինի կառավարությունում, ապա նա կմեկնի Գյումրի, որտեղ պետք է իրականացնի Մուշ թաղամասում «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած 550 բնակարանների հերթական վիճակահանությունը»,- այս մասին տեղեկացրեց կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրը։ Նշվածից պարզ է դառնում, որ ԲՀԿ նախարարը հետամուտ է վարչապետի հորդորին` մինչ նոր կառավարություն ձևավորելն աշխատել ընթացիկ ռեժիմով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ