«Չեմ համարում, որ 35000 դրամով հնարավոր է մարդու հոգսերը հոգալ, բայց պետք է ընդունենք, դուք էլ պետք է ընդունեք, որ 35000 դրամ ստացողներն ընդամենը մի քանի տոկոս են կազմում»։
Հոկտեմբերի 6-10-ին առավելապես հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ կդիտվի նաև 15-20 մ/վրկ արագությամբ քամու ուժգնացում: Քամին հարավային՝ 4-9մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հոկտեմբերի 2-3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ:
Հոկտեմբերի 2-ի դրությամբ, Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,23 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Սեպտեմբերի 25-ի դրությամբ` Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,25 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։