-
19.12.2020|
14:52
Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը՝ գրում է Mediaport թելեգրամյան ալիքը, որը հրապարակել է նաև տեսանյութ: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում շինությունը:
-
19.12.2020|
14:49
Հանրային ընկալումներում ընդդիմությունը դեռ ներկայանում է 17 կուսակցությունների տեսքով, թեև 17-ի ֆորմատը վաղուց գոյություն չունի, ընդլայնվել է՝ հասնելով 22-ի, դրան գումարած՝ հանրային գործիչները։
-
19.12.2020|
14:48
Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատանումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։ Արդյոք երթը կանցնի առանց միջադեպերի՞, դժվար է ասել։
-
19.12.2020|
14:47
Երեկ փակ հանդիպում են ունեցել 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։ Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմությունը ծրագրել է իր անելիքները՝ առաջիկա օրերի հետ կապված:
-
19.12.2020|
14:46
Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր:
-
19.12.2020|
14:44
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գործարարների ու պաշտոնյաների նկատմամբ արշավ է սկսվել. ՊԵԿ-ը, ՊՎԾ-ն լայնամասշտաբ ստուգումներ են իրականացնում նրանց հիմնարկներում և օբյեկտներում։ Նախ՝ Արկադի Համբարձումյանի «Դերժավայում», ապա՝ Գրիգորյանների «Ավշարում» և այլն։
-
19.12.2020|
01:31
«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի: «Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Միացիր քո ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։
-
19.12.2020|
01:29
Ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
19.12.2020|
01:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն, երթը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։
-
19.12.2020|
01:17
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին,
քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: