-
05.12.2020|
20:42
«Այն խնդիրները, որ դրված էին 88 թվականին, դրված են հիմա և բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Եթե խնդիր ես լուծում և անհաջողության ես հասնում, ոչ թե խնդիրը փոխի, այլ փոխի քո մեթոդները»,- ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ Ազատության հրապարակում։
-
05.12.2020|
20:37
Ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2.5 տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանը և խաբեց ժողովրդին։ Նոր իշխանությունն իր ժողովրդին չի ասելու՝ ծնկի կգամ ձեր առջև, արժանապատիվ հպարտ քաղաքացիներ, բայց ծնկի գա թուրքի առաջ և իր ժողովրդից խլի իր արժանապատվությունը և ինքնասիրությունը Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
-
05.12.2020|
20:35
«Մենք երբեք չենք հաշտվի այն եռակողմ համաձայնագրի հետ, որ ձևակերպված է որպես հայտարարություն, բայց դա աշխատում է դե ֆակտո և չենք կարող փոխել և հրաժարվել դրանից»,- ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ Ազատության հրապարակում հանրահավաքում ներկայացնելով նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը։
-
05.12.2020|
20:33
Փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրեց պատերազմի, իսկ պատերազմի ընթացքում անգործունեության, անկարողության շնորհիվ երկիրը տարավ պարտության՝ հանրահավաքից հետ քայլերթի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
-
05.12.2020|
20:32
Սյունիքի մարզի բոլոր քաղաքները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջել են վարչապետի և կառավարության հրաժարականը.
-
05.12.2020|
20:31
Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի և անպայման պետք է հրաժարական ներկայացնի՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
-
05.12.2020|
20:27
Ցուցարարները մինչև երեքշաբթի օրը վերջնաժամկետ տվեցին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար:
-
05.12.2020|
20:26
Օրերս ինձ հայտնի դարձավ, որ Ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության քննիչները հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ, և սա՝ այն դեպքում, երբ վերջին 10 տարին մշտապես հաճախակի բացակայել եմ երկրից և երբևէ երկիր մուտք ու ելքի հետ կապված խնդիր չեմ ունեցել:
-
05.12.2020|
20:20
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
-
05.12.2020|
15:23
Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ-ն գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ ՌԴ-ն՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում.