-
08.12.2020|
00:19
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրան է մեկնելու: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ։
-
07.12.2020|
22:48
Վարչապետի թափուր պաշտոն չկա, որի համար պետք է առաջադրվել՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
07.12.2020|
22:47
Եթե օր առաջ երկրի վարչապետը փոխվի, կառավարության նկատմամբ վստահությունը կվերականգնվի, պետական ինստիտուները կվերականգնեն իրենց ամենօրյա բնականոն գործունեությունը։ Եվ երբ ադրբեջանցիները կգան, կասեն` ըստ GPS-ի մենք այստեղ պետք է կանգնենք, այնտեղ իրենց կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները։
-
07.12.2020|
22:42
Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցություն՝ ֆեյսբուքում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
-
07.12.2020|
22:32
Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի սահմանափակումներից՝ ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
-
07.12.2020|
22:28
Արդեն մի քանի օր իշխանությունն ակտիվ քննարկում է ընդդիմության հանրահավաքում Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, եթե Փաշինյանը չհեռանա ինքնակամ, գազազած մարդիկ նրան կհեռացնեն։ Սա ըստ իշխանության, բռնության կոչ է, որը կարող է բախումների բերել։
-
07.12.2020|
13:09
Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։ Լինելով խորհրդարանական երկիր՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանի դահլիճում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։
-
07.12.2020|
12:59
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում։
-
07.12.2020|
12:52
Աժ-ում սկսվել են ԼՀԿ խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները։
Օրակարգում ԼՀԿ-ի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Աժ հայտարարության նախագծի քննարկումն է:
-
06.12.2020|
21:28
Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, ilur.am–ում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երեկվա հանրահավաքին, գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: