Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բագրատ Սրբազանը կամային, հայրենասեր, խոսքի տեր մարդ է

Բագրատ Սրբազանը կամային, հայրենասեր, խոսքի տեր մարդ է
06.06.2024 | 19:18

Վերջերս զրուցում էի Տավուշի մարզում բնակվող ընկերոջս հետ, ով տևական ժամանակ անձնապես ճանաչել ու շփվել է Բագրատ սրբազանի հետ, այլ կերպ ասած, լավ գիտի նրան:

Ի դեպ, անձամբ ես Սրբազանի հետ առաջին անգամ շփվելու առիթ եմ ունեցել, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող անձանց հետ ընդգրկված էինք Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության նպատակով ստեղծված հանձնախմբում:

Եվ ահա, ընկերոջս պատասխանատու բնութագրմամբ, Սրբազանը մարդկային, ոչ քինախնդիր, բանիմաց, գրագետ, հայրենասեր, ազնիվ ու գործունյա անձ է, ով լավ գիտի անելիքը, խոսքի արժեքը, քայլերը, համառ է և, ամենակարևորը, մեծ հարգանք է վայելում հայրենասեր, ազդեցիկ մարդկանց շրջանում, ովքեր խորապես մտահոգ են մեր Հայրենիքի ճակատագրով:

Սրբազանն այն մարդկանցից չէ, ով կնահանջի իր նպատակներից, կդավաճանի ազգային շահը, գաղափարները:

Հետևաբար ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ կիսում եմ նրա դիրքորոշումն ու գաղափարները և իմ ընտանիքի, գործընկերների հետ շարունակելու եմ մասնակցել շարժմանը՝ լիահույս լինելով, որ այն վաղ թե ուշ պսակվելու է հաջողությամբ:

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ