38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բաքվի ցավագին արձագանքը չուշացավ

Բաքվի ցավագին արձագանքը չուշացավ
29.07.2024 | 19:46

Բաքվից, մասնավորապես ՊՆ-ից, հայտարարություն է տարածվել, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինծառայողների մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն»։

Փաստենք, որ պարծենկոտ, բռնապետ Ալիևը ամեն առիթ բաց չէր թողնում հայտարարելու, որ Ադրբեջանը և Թուրքիան մեկ ազգ-երկու պետություն սկզբունքով են։ Իսկ հիմա արդեն, երբ այլևս համարում է իրեն ուժեղ, հարցերը միայնակ լուծելու ունակ, նաև Թուրքիային է իր տեղը դնում։

Չեմ կարծում, որ այս հայտարարությունները հիմք կլինեն Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների վատթարացման, բայց, վստահաբար, արդեն Թուրքիայում մտմտում են, թե ինչպես պատժեն Ալիևին, որպեսզի իջնի երկնքից։

Ամեն դեպքում, այս ողջ արհեստածին եղբայրությունը, այս արհեստածին պետությունը չի կարող երկար կյանք ունենալ, քանի որ այս պետություն գոյությունը կախված է ուղիղ Թուրքիայի ցանկությունից։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9561

Մեկնաբանություններ