Որոշ ընդդիմադիր գործիչներ, իրենց հարցազրույցներում, մուննաթ են գալիս չկողմնորոշված, հիասթափված քաղաքացիների վրա, որ վերջիններս ո՛չ «նախկիններին» են համակրում, ո՛չ ներկաներին։ Մեղադրում են տվյալ քաղաքացիներին և պիտակավորում նրանց։
Այնպես չէ, որ «նախկինների» ժամանակ ամեն ինչ հավուր պատշաճի է եղել, չեն եղել սխալներ և բացթողումներ, որոնց պատճառով տվյալ քաղաքացիները հիասթափված են և՛ ներկաներից, և՛ «նախկիններից»։
Մեղադրելու և պիտակավորելու փոխարեն, լավ կլինի, որպեսզի հարցազրույց տվող ընդդիմադիր գործիչները նաև խոստովանեն, որ իրենք վերլուծել են իրենց գործունեությունը, հասկացել են իրենց սխալները, բացթողումները և հայցեն քաղաքացիների ներողամտությունը։
Գուցե և քաղաքացիներն իրենց տան նոր շանս։
Եթե ներկաների և «նախկինների» մենամարտը ոչ մի դրական արդյունքի չբերի, չեմ բացառում որ տեղի ունենա համընդհանուր հիասթափություն, ի հայտ գան նորաստեղծ քաղաքական թիմեր, որոնք գաղափարներով, լուծումներով և մոտեցումներով լիովին կտարբերվեն վերոնշյալներից, կստանան քաղաքացիների մեծամասնության հավանությունը և կփոխեն քաղաքական դասավորվածությունը։
Կարող է այնպես ստացվի, որ և՛ ներկաները և՛ «նախկինները» հայտնվեն ընդդիմության կարգավիճակում։
Կարևոր է, որ նորաստեղծ ուժերը լինեն առաջին հերթին հայամետ, չլինեն ռուսատյաց և ճիշտ դիրքավորվեն աշխարհակարգի նոր ձևավորվող 2-րդ բևեռի նկատմամբ, որպեսզի Հայաստանը չտանեն նոր արկածախնդրության։
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ