38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հեռու՛ ջրից, չլվացվե՛ս, արնահոտ է գալիս»

«Հեռու՛ ջրից, չլվացվե՛ս, արնահոտ է գալիս»
02.05.2024 | 10:41

Ի գիտություն ցեղասպանությունը մերժող և թուրքերի ջրաղացին ջուր լցնող թրքահաճոներին. ուշադիր նայե՛ք այս լուսանկարին ու Եփրատի պղտոր գույնին։

Տասնամյակ առաջ, երբ առաջին անգամ Արևմտյան Հայաստանում էի և փորձեցի լվացվել Եփրատի ջրերում, քիչ հեռվից լսվեց «Անիտուր» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Վոլոդյա Առուշանյանի սարսափազդու ձայնը.

- Հեռու՛ ջրից, չլվացվե՛ս, արնահոտ է գալիս...

Ամեն անգամ, շուրջ մեկ ամիս, սարսափով էի նայում ափերիս։

Հիմա էլ ահասարսուռով եմ հիշում այդ պահը, բայց լուսանկարը հիշեցնում է։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ