Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Լիլի Մարտոյան․ Տրամաբանության հետ աղերս չունեցող վարկած

Լիլի Մարտոյան․ Տրամաբանության հետ աղերս չունեցող վարկած
09.02.2021 | 21:02

Ապակողմնորոշող և հանրության դեռևս տատանվող հատվածին տրամագծորեն հակառակ ուղղությամբ շեղող մի վարկած է շրջանառվում ֆեյսբուքում, որն անձամբ ես նաև խիստ վտանգավոր եմ համարում, եթե չասեմ՝ հանցավոր: Ինչի մասին է խոսքը: Որոշ օգտատերեր, այդ թվում, իմ կողմից հարգված, ծանրումեծ դատողություններ են անում այն մասին, որ այն, ինչ կատարվեց մեզ հետ, կատարվեց մեր կամքից անկախ, որովհետև մենք խաղալիք ենք օտար պետությունների ձեռքում, նրանք են միակ որոշողն ու իրագործողը, ըստ այդմ, իզուր ենք մեր ներսում մեղավորներ փնտրում, ավելի լավ է համախմբվենք ու փորձենք դիմակայել գալիք արհավիրքներին:

Նախ, հարգելիներս, եթե, ձեր տրամաբանությամբ, մենք մեր երկրի ճակատագրին առնչվող գլոբալ հարցերում անգամ որևէ դերակատարում չունենք այլևս, ի՞նչ նշանակություն ունի, համախմբվա՞ծ ենք, թե՞ համախմբված չենք, միևնույնն է, դարձյալ նույն տրամաբանությամբ, լինելու է այն, ինչ լինելու է: Եվ հետո, երբ ասում եք՝ եկեք համախմբվենք, անձամբ ես այդ համախմբման կոչի տակ միայն մեկ բան եմ հասկանում՝ համախմբվենք գործող իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ, Նիկոլի շուրջ: Ինչու՞ Նիկոլի շուրջ, որովհետև, ըստ նույն վարկածի, աշխարհի խոշոր խաղացողների ծրագրած այս մեծ խաղի առաջին արարում նա ընդամենը շա՜տ աննշան ֆիգուր է, կարելի է ասել՝ էպիզոդիկ կերպար, ուստի վերացարկվել է պետք այդ կերպարից և կոնկրետանալ գլխավոր հերոսների վրա: Մի քիչ էլ գույները որ խտացնեմ, կստացվի, որ սա ոչ միայն մասսայական տեսարաններում ընդամենը հանդես եկող հարյուրերորդական կերպար է, այլև՝ չափազանց ողբերգական կերպար, որովհետև, անկախ իր կամքից, ներքաշվել է մի դիվային խաղի մեջ, որի իրական սցենարին նախապես հարկ չեն համարել ծանոթացնել: Եվ ուրեմն, ինչ է պետք անե՞լ: Պետք է բարձրաձայն սուլել սրա հետևից անտաղանդ ու ցածրակարգ դերակատարության համար, հեռացնել բեմից և ուղարկել կուլիսների հետևը՝ հանգստանալու: Ըստ վերը հիշատակված տրամաբանության, սա, երևի, պատժի բարձրագույն ձևն է:


Չանցավ, հարգելիներս, առողջ տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող և խիստ խոցելի վարկած եք առաջարկում՝ ձեր, այսպես կոչված, անտաղանդ դերակատարին այս ողբերգության մեջ աննշան կերպար ներկայացնելու համար: Նրան այդ նույն ողբերգության բեմադրիչներն ու սցենարիստները, գլխավոր հերոսի փնտրտուքներում, շատ վաղուց են աչքի տակ առել, հաշվի առնելով ոչ միայն մարդկային, ավելի ճիշտ, ոչ մարդկային որակները, այլև դերասանական բարձր վարպետությունը, անհրաժեշտ պահին սցենարից շեղվելու, ամենաանհավանական իմպրովիզների դիմելու ճկունությունը, չիմացածն իմացածի տեղ հրամցնելու կարողությունը և, որ պակաս կարևոր չէ, հռետորական անուրանալի ձիրքը: Եվ նա, կարելի է ասել, փայլուն կատարեց իրեն վերապահված դերը, իսկ այն, որ հաջորդ արարներում որևէ դերակատարություն չի ունենալու, այ, էստեղ ձեզ հետ լիովին համաձայն եմ: Ինձնից լավ գիտեք, թե ինչ է անում Մավրը՝ գործն ավարտելուց հետո: Հեռանում է, այո, իսկ թե ինչպես է հեռանում, սցենարիստները թողել են այս սարսռազդու բեմադրության ականատեսների ու վկաների հայեցողությանը:

Ընտրեք:

Դիտվել է՝ 64765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ