-
09.10.2020|
22:09
Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կողմերը չեն բացառում հրադադարը՝ սկսած հոկտեմբերի 9-ից կամ 10-ից՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին՝ հաղորդել է France-Presse-ը:
-
09.10.2020|
17:30
Թուրքիան վերստին հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ջանքերը դատապարտված են, եթե պայմանավորվածությունները չեն երաշխավորում հայկական ուժերի դուրսբերումը։
-
09.10.2020|
00:58
2018-19-ից հենց Վրաստանում, չխոսելով նրա աշխարհագրական հարևանների մասին, տագնապով խոսում են, որ թուրքերն արդեն սկսել են վրացական տարածքների օկուպացիան։ Նշենք միայն 2018-20 թթ. մի քանի վերլուծական նյութերի վերնագրերը. 1) «Աջարիա. թուրքական օկուպացիա, որը ոչ ոք չի նկատել», 2) «Թբիլիսիում հայտարարել են, որ Թուրքիան Վրաստանից արդեն փաստացի «պոկել» է Աջարիան, 3) «Ինչի՞ է հանգեցնում Թուրքիայի կողմից վրացական Աջարիայի խաղաղ օկուպացիան» և այլն։
-
09.10.2020|
00:02
Այս օրերին շատերն են հարցնում՝ ի՞նչ կաներ Վազգեն Սարգսյանը հիմա: ՈՒ թվարկում են ռազմական գործողություններ, կոչեր կամ հիշում են նրա մահապարտների կոչն ու շրջադարձային քայլերը: Ես համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանը հիմա ոչինչ չէր անի:
-
08.10.2020|
09:12
«Մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում այս հակամարտությունը կդադարեցվի», - անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
08.10.2020|
09:07
Երեկ Եվրախորհրդարանի պատգամավորները քննարկել են իրավիճակն Արցախում: Մեծամասնությունը պահանջել է պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հրահրող Թուրքիային:
-
07.10.2020|
09:48
Պուտինի Ռուսաստանն ու Էրդողանի Թուրքիան գնահատում են իրար Կովկասում, Սիրիայից ու Լիբիայից հետո երրորդ հնարավոր ճակատում՝ գրում է Le Figaro-ի լրագրող Ալեն Բառլյուեն:
-
07.10.2020|
09:26
«Ուկրաինան ափսոսում է, որ Ղարաբաղում նորից պատերազմ է բռնկվել, պատրաստ է միջնորդ դառնալ, բայց սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ադրբեջանի»՝ BBC-ին հարցազրույցում ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
-
06.10.2020|
21:35
Բացահայտվել են ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Այս մասին գրում է hetq.am-ը։
-
06.10.2020|
17:49
Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա նշել է, որ Արցախի ՊԲ տեղեկություններով, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: