«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Երբ ադրբեջանցիները հասնեն մեր քաղաքական մակարդակին, նոր կորոշենք` կարելի՞ է անցկացնել նման միջոցառումներ, թե՞ ոչ»

«Երբ ադրբեջանցիները հասնեն մեր  քաղաքական մակարդակին, նոր կորոշենք` կարելի՞ է անցկացնել նման միջոցառումներ, թե՞ ոչ»
13.04.2012 | 00:00

Ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը, որ երեկ պետք է կայանար Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, տապալվեց:

Փառատոնն ամեն տարի դիմադրության է հանդիպում, բայց Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանն ադրբեջանական կինոյի նմուշները հայ կինոսիրողների դատին ներկայացնելու հույսը չի կորցնում: «Ստոպ» փառատոնին հարթակ տրամադրող «դեմոկրատները» հայտարարում են, որ «Հայաստանը պետք է ժողովրդավարական երկիր դառնա», «արգելքը խնդրի լուծում չէ», թեև Ադրբեջանում տիրող բացարձակ հայատյացության ֆոնի վրա նման «սիրահոժարությունը» դժվար է ժողովրդավարություն որակել:

«Եթե մարդիկ այդքան մտածում են խաղաղության մասին, թող հայկական ֆիլմերի փառատոն անցկացնեն Բաքվում, ուր պաշտոնական, ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ ինչ ասես ասվում է Հայաստանի և հայերի մասին: Նրանց վարած քաղաքականությունը շատ հեռու է եվրոպական կոչվելուց: Ես երբևէ չեմ լսել, որ մեր երկրի ղեկավարները հանդես գան նացիստական, ազգատյաց կամ ռազմատենչ հայտարարություններով,- մեզ հետ զրույցում ասաց «Արարատից Եվրոպա» ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր Արսեն Հակոբյանը:- Երբ ադրբեջանցիները հասնեն մեր քաղաքական մակարդակին, նոր կորոշենք` կարելի՞ է անցկացնել նման միջոցառումներ, թե՞ ոչ: Հիմա դրա կարիքը չկա»:

Արսեն Հակոբյանը հավելեց նաև, որ դեմոկրատիա կոչվածը անթափանց վարագույր է, որի հետևում ինչ ասես կատարվում է: «Պետք է ոչ թե կուլ տալ եվրոպացու հրամցրած խայծը, այլ առաջնորդվել ազգային շահերով,- ասաց նա:- Դեմոկրատիան բացարձակ արժեք չէ, բացարձակ արժեքը հայրենիքն է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ