Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Պրոցեսները շատ արագ են զարգանում աշխարհում, պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին

Պրոցեսները շատ արագ են զարգանում աշխարհում, պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին
15.08.2024 | 06:55

Նայում եմ Կուրսկի շրջանում վերջին օրերի քարտեզները ու ակամայից հիշեցի 44-օրյա պատերազմը։

Կռվի ծանր փուլում, երբ Ադրբեջանը հսկայական քանակով զորք էր կուտակել Արցախի հարավում և փորձում էր ճեղքել պաշտպանությունը, Տավուշից ու Քարվաճառից առաջարկներ էին հնչել գրոհելու։

Տավուշից գրոհը կստիպեր թշնամուն իր զորքի մի մասը տեղափոխել հյուսիս, ինչն էլ բարենպաստ պայմաններ կստեղծեր հարավում՝ մեր զորքերի վերադասավորման և էֆեկտիվ պաշտպանության համար։

Սակայն Սիկոլն արգելել էր Տավուշից որևէ գրոհ և առաջխաղացում, իսկ ավելի ուշ՝ բանտարկել հրամանատար Խաչատուրովին։

Այն ժամանակ «պարզաբանում» էին, թե իբր գրոհի դեպքում Ադրբեջանը կստանա ՀՀ ներխուժելու իրավունք (ու ոչ ոք չէր հիշում, որ մի քանի ամիս առաջ այդ նույն հատվածում գրագետ կազմակերպված օպերացիայի շրջանակում ՔՊ խունտան փիառվում էր՝ մեդալ բաժանելով, և բնավ չէր մտահոգվում ՀՀ տարածքի նկատմամբ հնարավոր թշնամական ոտնձգությունների հեռանկարով):

Հյուսիսից չգրոհելը, սակայն, հնարավորություն տվեց Ադրբեջանին առանց շեղվելու գրոհել Արցախի հարավը և ճեղքել մեր պաշտպանական գիծը, այնուհետև արդեն, ձեռքերը թափ տալով, մտնել ՀՀ տարածք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում և այլուր:

Մի քանի տարի անց շատերի համար պարզ պիտի դառնար, որ Սիկոլի նպատակը ամենևին էլ պատերազմը հաղթելը չէր և ոչ էլ՝ Արցախը պահելն էր։ Նրա ծրագրերի մեջ Տավուշից մեր պաշտպանական դիրքերը թշնամուն նվիրելու հերթը դեռ չէր հասել պարզապես։ Իսկ միամիտներին թվում էր, թե Տավուշից չգրոհելով, ՔՊ թրքահարճ խունտան փորձում է պաշտպանել ՀՀ-ն թշնամու ագրեսիայից:

Բայց պրոցեսները շատ արագ են զարգանում աշխարհում, և իրերի դրությունը ևս արագ փոփոխվում է:

Ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ