Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Կյանքն է տիեզերական մարմինների միլիարդավոր տարիների անխոնջ աշխատանքի արդյունքը

Կյանքն է տիեզերական մարմինների միլիարդավոր տարիների անխոնջ աշխատանքի արդյունքը
01.09.2024 | 07:28

Երբևէ մտածել ե՞ք, որ հիմա՝ էս պահին, դուք Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած ու անցած-գնացած ամենա-ամենաերջանիկ մարդուց ավելի երջանիկ եք, որովհետև դուք կաք, իսկ նա չկա։

Երբևէ մտքներովդ անցել ա՞, որ հիմա դուք Երկրի վրա երբևէ ապրած ու աշխարհը լքած բոլոր արքաներից ու շեյխերից, մագնատներից ու միլիարդատերերից ավելի հարուստ եք, քանի որ հիմա նրանք ոչինչ չունեն։ Ձեր հին մոդելի էժանագին հեռախոսն ավելին արժի, քան նրանց երբեմնի պալատներն ու սեփական կղզիները, գործարաններն ու նավթահորերը։

Եթե բացենք հայոց լեզվի քառահատոր բացատրական բառարանն ու հերթով բոլոր բառերը կարդանք, էդ տասնյակ հազարավոր բառերի մեջ մի բառ կգտնենք, որն իր նշանակությամբ ավելի կարևոր ա, քան մնացած բոլոր բառերը՝ միասին վերցրած։ Դա «կյանք» բառն ա։ Որովհետև առանց էդ բառի մնացած բառերը կկորցնեն իրանց իմաստը։ Առանց էդ բառի բառարանն էլ արժեք չի ունենա։

Տիեզերքը լի ա գալակտիկաներով, համաստեղություններով ու սև խոռոչներով։ դրանք էնքան հզոր են, որ անգամ ժամանակն ու տարածությունն են ճկում թղթի կտորի նման։ Բայց տիեզերքում գոյություն ունի նրանցից ավելի կարևոր մի բան, դա կյանքն ա՝ կյանքը, որը թույլ ա ու անպաշտպան, որի վրա իշխում են ժամանակն ու տարածությունը, որը մի չնչին տիեզերական հարվածից կարող ա հազարներով ոչնչանալ։ Բայց հենց կյանքն ա իր մեջ տեղավորում ամբողջ տիեզերքը, հենց կյանքն ա տիեզերական մարմինների միլիարդավոր տարիների անխոնջ աշխատանքի արդյունքը։

Ու հիմա մեզնից ամեն մեկն ունի էդ հարստությունը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ