Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պետք է պայքարել պետական կառավարման բնույթը փոխելու համար

Պետք է պայքարել պետական կառավարման բնույթը փոխելու համար
14.08.2024 | 11:33

Որևէ անձ կամ քաղաքական ուժ, ով պնդում է, որ այս քաղաքական համակարգի ու պետական կառավարման ձևի բնույթի շրջանակներում իշխանության գալու դեպքում միայնակ մեզ կհանի ծանր վիճակից, կամ անուղղելի լավատես է կամ դատարկ ինքնավստահ կամ խաբեբա կամ... կամ...

Չնչին է հակառակի հավանականությունը։

ՈՒստի իմ համոզմունքն է, որ պետք է պայքարել, ոչ թե այս իշխանության հեռացման համար, այլ պետական կառավարման բնույթը փոխելու (այն է` միանձնյա իշխանության հավանականությունը մինիմումի հասցնելու)։ Եվ ահա այդ նպատակին հասնելու համար հեռացնել Նիկոլ Փաշինյանին որպես այդ նպատակին հասնելու խոչընդոտ։

Երկու խոսքով ասած որևէ հաջորդ քաղաքական ուժ պետք է գա իշխանության միայն ու միայն Սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը փոխելու խոստումով, որտեղ օրենքով կամրագրվի կառավարության կոլեգիալ լինելու ու այդ կառավարության կողմից միանձնյա սահմանադրական պաշտոններում մարդ նշանակելու հավանականության բացառման հանգամանքը , ու դրանից հետո հրաժարական տա` անկախ նրանից այն ընտրվել է հերթական, թե արտահերթ ընտրություններով։

Հայկ ԴՈՐՈՒՆՑ

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ