Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ի՜նչ հեծանվավազք կարող էր Փաշինյանը կազմակերպել Ապշերոնի աղջամուղջում

Ի՜նչ հեծանվավազք կարող էր Փաշինյանը կազմակերպել Ապշերոնի աղջամուղջում
05.10.2024 | 21:02

Ադրբեջանի նախագահն իր տարերքում է՝ ադրբեջանական զինված ուժերի նոր վերազինում գերժամանակակից զինամթերքով, հերթական զորավարժություններ և, իհարկե, նոր սպառնալիքներ ու պահանջներ Հայաստանից՝ չզինվե՛լ,փոխե՛լ սահմանադրությունը, բացե՛լ դեպի Նախիջևան տանող ճանապարհները, իր տենչալի Սյունիքի միջանցքը, ներողություն խնդրե՛լ իրենցից, հանձնե՛լ ռազմական հանցագործներին, այսինքն՝ արցախահայությանը ազեր ցեղասպանությունից փրկելու համար ազգային-ազատագրական պայքար մղած և հաղթած ՀՀ և ԱՀ ղեկավարությանը, մեր հերոս քաղաքացիներին, 300 հազար ազերիների բերե՛լ, Հայաստանում բնակեցնե՛լ։

Այս սպառնալի ահաբեկումներն արդեն համեմվում են ՀՀ իշխանությունը գրաված ՔՊ վարչախմբի ստորացումների հեղեղով․ «․․․նրանք չպետք է մոռանան Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը։ Նրանք չպետք է մոռանան, թե ինչպես էին ծնկաչոք աղերսում օգնություն և ինչպես էին դիմում Ռուսաստանին ամենաբարձր մակարդակով, գուցե օրական տասն անգամ, որպեսզի դադարեցվի պատերազմը:

Թող չմոռանան հակաահաբեկչական գործողությունը։ Պետք է հիշեն, որ այդ աշխարհագրության պայմաններում մենք հասանք մեր ուզածին։ Առանց որևէ մեկի կամ որևէ բանի հաշվի առնելու, մենք ընդամենը մի քանի ժամում արմատախիլ արեցինք անջատողականության արմատները․․․»։

ՔՊ վարչախմբից արձագանք չկա, միայն ԱԳՆ խոսնակի մակարդակով թշվառագույն լալահառաչ մտքերի ու անըմբռնելի պնդումների շարաններ է տարածում, որոնք ավարտվում են հայտնի մուլտֆիլմի Լեոպոլդ կատվի աղերսին համահունչ. «Ребята, давайте жить дружно!», դրանց հաջորդում են Ալիևի ստորադաս պաշտոնյաների արձագանքը, նույն մուլտֆիլմի մկների ոգով․«Леопольд, подлый трус, выходи!»։

ՔՊ-ն յոթ երգ գիտի, յոթն էլ․ «Ագրեսիվ հռետորաբանության փոխարեն՝ կենտրոնանք խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցի վրա», իսկ ալիևականների բոլոր երգերը արևմտյան ադրբեջանի մասին են։

Եվ այս աբսուրդի կենտրոնում, անշուշտ, ՀՀ վարչապետն է՝ աշխարհի շուրջը հեծանիվ վարելու տենչանքով։ Բայց Ալիևը ոչ մի կերպ չի համաձայնում, որ Բաքվում էլ Փաշինյանը հեծանիվ վարի։

Առջևում COP -29 ՄԱԿ-ի գագաթաժողովն է՝ ի՜նչ հեծանվավազք կարող էր Փաշինյանը կազմակերպել Ապշերոնի աղջամուղջում, որ չի կազմակերպի․․․

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ