Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.09.2024 | 00:01

Տե՛ր Աստված մեր,
Քո կամքի ողորմությամբ
առբողջ ու անխռով պահիր
մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:
Սուրբ և պատվական խաչիդ նշանով
հալածիր երևելի և աներևույթ թշնամուն,
մեր սահմաններից
և մեր բնակության վայրից:
Փրկիր մեզ հավիտենական հրից,
որովհետև Քոնն է փառքը հավիտյանս։
Ամեն։

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ