Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Աստված, թե՞ մամոնա

Աստված, թե՞ մամոնա
10.09.2024 | 00:13

Աստծո կանչը

Սեպտեմբերի 10

Պետք է պատրաստվենք աշխարհաթող լինելու: Քո ուզածը ամբողջական ու կատարյալ բավարարու՞մն է միայն, որ գտնում ես Իմ մեջ, թե՞ նաև այն գոհացումը, որ կարելի է ստանալ աշխարհից: Որովհետև դու երբեմն ինքնաբերաբար ծառայում ես թե’ Աստծուն, և թե’ մամոնային. իսկ եթե չես էլ փորձում ծառայել, ապա, այնուհանդերձ, վարձ ես պահանջում և’ Աստծուց, և’ մամոնայից:

Եթե Ինձ համար է արվում աշխատանքը, ապա անշուշտ կվարձատրվես, բայց եթե միաժամանակ դառնում ես աշխարհին ու մարդկանց, նրանցից փոխհատուցում պահանջելով` այս արդեն ճիշտ չէ: Երբեք մի ակնկալիր որևէ մեկից սիրո կամ երախտագիտության արտահայտություներ: Ինձ մոտ է պատասխանը. Ես եմ, որ քեզ պիտի տամ անհրաժեշտ վարձը:

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ