ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայ մեծահարուստները, կուտակելով հսկայական ունեցվածք, պետք է նաև սոցիալական պատասխանատվություն ունենան իրենց ազգի նկատմամբ»

«Հայ մեծահարուստները, կուտակելով հսկայական ունեցվածք,  պետք է նաև սոցիալական պատասխանատվություն ունենան իրենց ազգի նկատմամբ»
20.10.2012 | 20:59

Էջմիածնում օրերս բացված «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, այսօր տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչական ժողովը: Համաժողավին ներկա էին երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, 300 հոգուց բաղկացած պատվիրակությունը, պաշտոնյա անձիք, լրագրողներ:

ՀԲԸՄ-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) նախագահ Պերճ Սմբատյանը ելույթից առաջ նվերներ և շքանշաններ հանձնեց բոլոր այն բարերարներին, ովքեր իրենց ներդրումն էին ունեցել Մատենադարանի կառուցման ազգանվեր գուրծում: Նա, կեսկատակ-կեսլուրջ շեշտեց նաև, որ շնորհիվ «Արմավիա» ավիաընկերության, նվերների մեծ մասը տեղ չի հասել, նույնիսկ տեղեկագրերը տպագրվել են վերջին օրում, Հայասատանում, 24 ժամվա մեջ: Պերճ Սեդրակյանը երախտագիտական խոսքեր փոխանցեց բարերարներ Գաբրիել Ջամբարջիին, Սմբատ Լուպուտյանին, Ռալֆ Յիրիկյանին, Փանոս Թիթիզյանին: «Մենք այսօր համախմբված ենք նոր հանգրվանի շեմին`գնահատելու մեր իրագործումները, վերահաստատելու համար մեր նախապատվությունները և ճշտելու մեր կողմնորոշումը: Այսօր մեր առջև դրված է գլխավոր խնդիրներ, որոնք են` Հայաստանի բարգավաճումը, Հայաստանի հուսալի ապագայի ստեղծումը, Հայաստանի և սփյուռքի միջև արդյունավետ հարաբերությունների մշակումը, Արցախի անկախության ու ինքնորոշման ճանաչումը և Արցախի տնտեսական վերականգնումը:Բազմաթիվ դրական երևույթների կողքին, շեշտված անգործության և զանգվածային արտագաղթի երևույթները մտահոգիչ են: Առաջնահերթ են նաև օրինապահության, չարաշահման երևույթների վերացման և տնտեսության աճի արագացման խնդիրները»,-ընդգծեց Պերճ Սեդրակյանը: Վերջինիս կարծիքով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է, որ հայրենի պետությունը քաջալերի հատկապես հայաստանցի և սփյուռքահայ գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն հայրենիքում: «Յոթ միլիոն հայ է ապրում սփյուռքում: Եթե նրանցից յուրաքանչյուրը տարեկան կատարի մոտավորապես 25 դոլար ներդրում, մասնակցի համահայկական ֆոնդին, մենք կարող ենք մի քանի հարյուր մլն հավաքել ի նպաստ հայրենիքի և Արցախի ծրագրերի իրականացմանը»,-ասաց ՀԲԸՄ-ի նախագահը: Մյուս բարերան էլ` Փանոս Թիթիզյանը, խոսելով Արցախի մասին նշեց. «Հայրենի հողին պետք է օգնել, սատարել, որ անսասան մնա: Մեր պայքարը հողի պայքար չէ, ամեն ինչից առաջ մեր պայքարը ապահովության պայքար է, մենք հողին աչք չունենք, մենք ուզում ենք, որ Ղարաբաղի ժողովուրդը ապահով և խաղաղ ապրի»:
ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանն իր շնորհակալությունն հայտնեց հայ բարեգործական ընդհանուր միությանը` նրա ազգանվեր գործունեության համար.«Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքը տեսանելի և շոշափելի է և՚ Հայաստանում, և՚ Սփյուռքում: Մեր հայ մեծահարուստները այսօր կուտակելով հսկայական ունեցվածք, պետք է ունենան նաև սոցիալական պատասխանատվություն իրենց ազգի նկատմամբ, իրենց ազգի ապագայի նկատմամբ և հայապահպանության նկատմամբ»,-ասաց նա:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց շենքում ողջունելով ներկաներին` թվարկեց այն բոլոր բարեգործությունները, որ կատարվել են ՀԲԸՄ-ի շնորհիվ: «Միության շնորհիվ է, որ Հայաստանում գործում են հայորդաց տներ, տարբեր խմբերում ներգրավված են բազում մանուկ և պատանի հայրոդիներ` ստանալով նաև քրիստոնեական կրթություն և դաստիարակություն: Միության անդամների նվիրատվությունների շնորհիվ վերաշինվում են մեր եկեղեցիներն ու վանքերը, կառուցվում նորերը, նորոգվում են հոգևոր կրթական հաստատությունները, որպեսզի մեր կյանքում մեծանա հավատը և առատանան Աստծո շնորհքն ու օրհնությունը»,- ընդգծեց Վեհափառը: Նա խիստ կարևորեց Էջմիածնի և ողջ հայության հոգևոր կյանքում նման գիտամշակույթային կենտրոնի բացումը, շնորհակալություն և օրհնություն փոխանցեց հայ բարերաներին:
Նշենք, որ այսօր, Արագածի շրջանում տեղի ունեցավ 33 մ բարձրության կառուցված խաչի, ինչպես նաև` բաց խորանի օրհնության և օծման արարողություն, որը իրականացվեց ի նշանավորումն Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1711 ամյակի: Վեհափառը տեղեկացրեց, որ կառուցված այդ խաչի վրա ամեն տարի մեկ խաչ ավելանալու է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Վահրամ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ, Մայր Աթոռի մատենադարանը Էջմիածնի ֆոնդի միջոցներով համալրվելու է 80 հազար
գրականությամբ և 3 հզր ձեռագրերով: Հիշեցնենք` «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործ ամուսինների անունը կրող մատենադարանի
կառուցումը իրականացվել է 2009 թ-ին: Այն երկհարկանի, նկուղային հարկով քառաշեն կառույց է: Յուրաքանչյուր հարկի մակերեսը 1500 քմ է, նկուղինը`1000 քմ:



Դիտվել է՝ 24241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ