«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հաղթահարել վախը

 Հաղթահարել վախը
01.07.2024 | 00:37

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 1

Սիրելիներ, սիրեք միմյանց, քանի որ սերն Աստծուց է և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է:

Ա. Հովհաննես 3, 7-8

Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել: Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը` Իմ պահանջն այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք` ինչ էլ որ պատահի:

Ոչ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ սերն ու խնդությունն է Իմ Կամքն ընդունելու իրական նշանը:

Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ:

Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց, ում հանդիպում եք. լինեն դրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կքվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ:

Մի՛ վախեցեք:

Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևն ու հաղթեցի նրան. «Հոգու սրով, որ Աստծո Խոսքն է»:

Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը` չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց. արագ ու ճիշտ պատասխանը` հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ: Որտեղ հնարավոր է, ասեք այն բարձրաձայն:

Արտասանված բառը իր յուրահատուկ ուժն ունի:

Վախը մի համարեք, իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն` իբրև ձեր դեմ հարուցած մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ