Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ո՞վ է ստի համար պատասխան տվել

Ո՞վ է ստի համար պատասխան տվել
15.08.2024 | 15:50

Թե բա` ակադեմիական քաղաք։

Իսկ հիշու՞մ եք Եվրոպոլիսը։ Պիտի Եվրոպոլիս կառուցեին, չէ՞։

Բա Արմենիկու՞մը։ Բա Երևան֊ Ստեփանակերտ թռի՞չքը։

Բա ինչու՞ պիտի սրանք էլ Ակադեմիական քաղաք չսարքեն, Աջափնյակի մետրո, 10 միլիոն ծառ, չինացիների կողմից սարքվող 15 միլիարդ դոլարանոց քաղաք։

Ի՞նչ է եղել որ, ո՞վ է ստի համար պատասխան տվել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ