Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Վահագն Դավթյան-102

Վահագն Դավթյան-102
15.08.2024 | 16:16

Ծննդյան օր (օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) - 21 փետրվարի, 1996, Երևան)

Բայց իմ ծնունդն այս աշխարհում

դժվար եղավ անասելի:

Բայց իմ ծնունդն այս աշխարհում

հրաշք եղավ,

հեքիաթ եղավ չհնարված:

Մի սև ոճիր՝ մարդու կերպար ու տեսք առած

ու ձեռքի մեջ առած ահեղ մի յաթաղան,

բարձրացել էր, որ աշխարհում

հայ մանուկներ աշխարհ չգան,

բարձրացել էր, որ չծնվեմ,

բայց ծնվեցի...

․․․Ես Հին Արաբկիրից Նոր Արաբկիր եկա, և դա իմ բախտն էր: Ես դեռ պատանի` սեփական ձեռքով քար կտրեցի ու աղյուս թափեցի սեփական տուն կառուցելու համար: Ես իմ հայրենակիցների մեջ ու նրանց կենցաղով ապրեցի, և իմ բախտն էր դա: Ձմռան երկար գիշերներին ես նրանց հեքիաթներն ու զրույցները լսեցի, և իմ բախտն էր դա: Ես նրանց հետ լաց եղա ու ծիծաղեցի:

Եվ իմ բախտն է դա:

...Ես ծնվել եմ այսպիսի օգոստոսյան մի գիշեր,

և ասել են երևի, թե ես ծնվել եմ աստղով:

Ճիշտ են ասել երևի, բախտն իմ աստղի էր նման,

բայց այն աստղին, որ ասես արցունքի շիթ է շողուն,

բայց այն աստղին, որ կախվել թարթիչներից թախծության

ու դողում է կարոտից, սպասումից է դողում։

Վահագն Դավթյան

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 3898

Մեկնաբանություններ