ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Լիակատար այլ իրավիճակ է ստեղծվելու հավաքական քաղաքական Արևմուտքում

Լիակատար այլ իրավիճակ է ստեղծվելու հավաքական քաղաքական Արևմուտքում
20.07.2024 | 06:55

Այն Արևմուտքը, ուր մեզ փորձում են տանել մեծ արագությամբ և հատկապես քաղաքական առումով, փոխվում է: Արևմուտքի երկրները միշտ ունեցել են թեկուզ թույլ, բայց քաղաքական կոնսենսուս միմյանց միջև: Եվրասկեպտիցիզմը միշտ երկրաշարժի է ենթարկել այդ կոնսենսուսը, իսկ կոնսենսուսի թելադրող երաշխավորը միշտ եղել է ԱՄՆ-ը: Թրամփի ականջը վնասած փամփուշտը կարծես լուծում է ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքը, և դրա վերջնական փուլը կավարտվի Բայդենի ընտրապայքարից դուրս գալով:

Թրամփիզմի քաղաքականության առանձնահատկություններից մեկը դա առաջնային կենտրոնացումն է դեպի ԱՄՆ-ի ներս՝ ի տարբերություն դեմոկրատների ակտիվ արտաքին քաղաքական էքսպանսիայի: Սա լիակատար այլ իրավիճակ է ստեղծելու հավաքական քաղաքական Արևմուտքում, երբ նրա միաբևեռությունն ու կենտրոնացումը թուլանալու է՝ բաժանվելով համեմատական բազմաբևեռության և ապակենտրոնության ու պասիվ արտաքին էքսպանսիոնիզմի:

Սա ստեղծում է այս իշխանության համար լիակատար փակուղի, իսկ Հայաստանի համար ռիսկերի կառավարելիության բարձր վտանգավորության աստիճան (44-օրյան հենց էսպիսի պայմաններում սկսվեց), այն էլ՝ հայտարարված արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության նախաշեմին: Ինչու՞, որովհետև բոլոր խաղադրույքները, հանուն իշխանության պահպանման, այս իշխանությունը դրել է Արևմուտքի վրա, ամբողջությամբ նոմինալացնելով տարածաշրջանի ծանրաքարշներ Իրանին և Ռուսաստանին, որոնց քաղաքական սկզբունքներն ու շահերը կայուն են և հստակ:

Միևնույն ժամանակ ապակենտրոնացած և բազմաբևեռ Արևմուտքը գլոբալիզմի և արտաքին էքսպանսիոնիզմի համար առաջին թշնամին է եղել միշտ և, այսպես ասած, «օտարերկրյա գործակալի» ստատուս ունեցողների գիշերային մղձավանջը: Այս մղձավանջը շատ շուտով պատելու է տեղական «արևմտամետներին», որոնք դեռ առաջնորդվում են արևմտամետության 90-ականների նարատիվներով ու լիբերտարիստական ժամկետանց գաղափարաքարոզչական գործիքներով ու մտահորիզոնով: Այդ գործիքները արևմտյան ռեալ պոլիտիկի և քաղաքականության մշակման գործակալություններում ոչ միայն ակտուալ գործիքներ չեն արդեն, այլև հնամաշ ու ծիծաղելի են այսօրվա վայրի քաղաքական ռեալիզմի տեսանկյունից:

Այսպիսով, հնարավոր քաղաքական ֆորս մաժոր կարող է ձևավորվել, և չեմ բացառում, որ այս իրավիճակում շատ շուտով Փաշինյանը, իրենց ասած, «ռսի ագենտ», «ռուսամետ», «ռսամոլ», «գուբերնիստ» դառնալուց տառացիորեն հինգ է պակաս լինելու՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Թե ի՞նչ են անելու գիտական կոմունիզմի հավատամքից դեպի խոր արևմտյան դեմոկրատիզմի սկզբունքներին և հակառակը արագ անցածները՝ չգիտեմ:

P.S. Չնայած՝ հուշեմ: Հարգելի (թող ինձ ներեն իրական, սկզբունքային արևմտամետները) արևմտամոլներ, դոլարը ռուբլով փոխելուց կուրսի մեջ տուժելու եք, իսկ Ամերիկայի ու շենգենի վիզան գաղթելուց առաջ հենց տվողներն են չեղյալ անելու («Վրացական երազանքի» արևմտամետ տղերքից լավը չլինեք): Արագ կողմնորոշվեք, Berlin գրվածքով կեպկեքը խիստ սահմանափակ են, իսկ հեծանիվների թիվը՝ սպառված:

Սաղ քշածա, ձեր բաժին արևմտյան հեծանիվն էլ է քշել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ