Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին է բացվել:
Ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպմանը հայտնել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների վարչության պետ Ալեքսեյ Մուրավյովը, ամբիոնը և հայագիտության բաժինը կսկսեն իրենց աշխատանքները այս տարվա սեպտեմբերին:
Այստեղ նրանք կուսումնասիրեն հայոց լեզուն, այդ թվում՝ գրաբարը, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ