ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հարկավոր է ստեղծել զուտ տեղական, միայն մեզ հետ կատարվածին բնորոշ տերմին-եզրույթ

Հարկավոր է ստեղծել զուտ տեղական, միայն մեզ հետ կատարվածին բնորոշ տերմին-եզրույթ
31.05.2024 | 16:14

Երբ մոտ ապագայում կսկսվի խելացնոր բացահայտումների շքերթը, երբ կսկսեն հրապարակվել ամեն տեսակի փաստաթղթեր, ձայնագրություն-տեսագրություններ ու այլ բնույթի ապացույցներ, որ տարիներ շարունակ եղել ենք թուրք-թաթարական կործանարար ծրագրի ճիրաններում՝ կսկսվի ձևավորվել գիտության մի նոր ճյուղ, որի ուսումնասիրության առարկան կլինի ժողովրդի չարորակ մեծամասնության վարքը, որը կուրորեն փարվեց այդ ծրագրին, դարձավ ազգային ինքնակործանման ու հայրենազրկումի մարտնչող ապրանք։

Ծայր կառնի տարատեսակ ուսումնասիրությունների հարյուրամյա մի ջլատող շրջան։

Ճիշտ այնպես, ինչպես արդեն ավելի քան 100 տարի ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող էր ցեղասպանվել ու հայրենազրկվել մի ժողովուրդ, որն ուներ վաղնջական պատմություն ու մշակույթ, փայլուն մտավորականություն, երևելի զորավարներ․․․

Այնժամ անհրաժեշտություն է առաջանալու գիտական եզրույթի, որով պիտի նշանակվի, կոչվի ժողովրդի չարորակ մեծամասնությունը։ Այսօր շրջանառվող բնորոշումները (զոմբի, ժեխ, նախիր, փթիր, թափոն և այլն) չեն կարող գիտական համարվել ու չեն ընդունվի գիտական աշխարհի կողմից։ Դրանք կմնան խոսակցական մակարդակում ու աստիճանաբար կմոռացվեն։ Չենք էլ կարողանալու գիտական աշխարհում շրջանառվող որևէ մոտավոր եզրույթ պատճենել, քանի որ աշխարհում չի եղել ու չկա մի ժողովուրդ, որի գերակշիռ մեծամասնությունը դարձած լինի իրեն հետևողականորեն որակազրկողի ու կործանողի հիմնական պատվարը։ Այսինքն՝ չի եղել այդպիսի երևույթ, ուստի անհրաժեշտություն էլ չի եղել տերմին ստեղծելու։

ՈՒրեմն հարկավոր է ստեղծել զուտ տեղական, միայն մեզ հետ կատարվածին բնորոշ տերմին-եզրույթ։ Իմ դիտարկումներով, ամենաբնորոշ եզրույթը ամիսներ առաջ շրջանառության մեջ դրեց մի իմաստուն լոռեցի, բայց դրան լուրջ ու գիտականորեն չվերաբերվեցինք, որոշ ժամանակ զվարճացանք ու մոռացանք։

Ինչևէ, ժողովրդին ինքնակործանման տարած չարորակ մեծամասնությունը, անորակ զանգվածը պիտի կոչվի ՊԻՏՈՒԽ ԼԱԿՈՏ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ