Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Նեղ օրերիս շարանը (գյուղական պատառիկներ շարքից)

Նեղ օրերիս շարանը  (գյուղական պատառիկներ շարքից)
25.09.2023 | 14:02

(սկիզբը` այստեղ)

Լուսադեմ էր, սառը քամի էր փչում։ Թշնամին գործի էր դրել ծանր հրետանիները, որոնք մի քանի ագամ գերազանցում էին մերոնց, մեր քաջ ու

անվախ տղաների ունեցածին։

Հանեսը քաջալերում էր տղաներին, ուժ ուհավատ էր ներշնչում, որ այս կռվում հաղթելու են նենգ թշնամուն ու հաղթանակով տուն են վերադառնալու։

֊Անտառի խորքով տղաները շարժվում էին դեպի վերև, որ հանկարծակի բերեն թուրք-ազերիներին։

Ազերիների մտքով երբեք չէր անցնում, որ կհայտնվեն ծուղակում ու այդպես էլ եղավ։ Հանեսի ջոկատի տղաները սպասում ու պատրաստ էին հրամանի,

լեռան գագաթից կրակ բացելու բաց տարածքում գտնվող թուրքերի վրա։

Եկավ հրամանն ու որոտացին տղաների գնդացիրները։ Թուրքերը խուճապահար դես ու դեն էին վազում, բայց

նույն րոպեին էլ գետնին էին փռվում։

Հանեսն իր բարձր բամբ ձայնով գոչում էր` կռվել մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, մահ բաշիբոզուկներին։

- Կրա ՜կ բացե ՜լ, իմ հայ զավակներ, իմ քաջեր, ո՛ չ մի քայլ հետ, առա ՜ ջ, մահ թուրքերին,- ձայն էր տալիս ջոկատի հրամանատարն ու տղաների հետ նետվում առաջ։

Կենաց մահու կռիվ էր։

Թուրքերը խուճապահար փախչում էին թողնելով զենք ու զրահները, տալով մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ։

Ցավոք, մենք էլ ունեցանք ծանր վիրավորներ։ Վիրավորվել էին Կամոն, Սերոբը, Վասոն, Խորենը, Սաքոն, Կարոն ու էլի մի քանի տղաներ, որոնց վերքերը մի քիչ թեթև էին։

Հանեսը խնամքով տղաների վերքերն էր կապում ու քաջալերում և հույս տալիս , որ ամեն ինչ լավ է լինելու։

Ինչպիսի քաջ առյուծ տղաներ էին, ամեն թիզ հողի համար կյանք չէին խնայում ու մահն աչքների առաջ կռվում էին ու գիտեին ինչի համար են կռվում։

Փա՜ռք ու պատիվ մեր տղաներին, պատերազմի դաշտում զոհված ու իրենց կյանքը տված Հայրենիքին մեր անվախ տղաներին, մեր խիզախ քաջերին, որոնց անունները հիշվելու են դարեդար։

Ծանր մարտեր էին ընթանում մեր հինավուրց Շուշիի մատույցներում։ Թշնամին կրակի տակ էր առել Ստեփանակերտն ու հարակից տարածքները։

Հարկավոր էր, ինչ գնով էլ լինի լռեցնել թշնամուն ու ազատագրել մեր պատմական Շուշի քաղաքը:

Օպերացիան կոչվեց «Հարսանիք Լեռներում»:

Շուշին ազատագրված էր։

Ցնծում էր ողջ հայությունը։ Թուրքերը զոհեր

տալով անկանոն նահաջում էին։ Հանեսը ու իր տղաները կրնկակոխ հետևում էին թուրք-ազերիներին ու արտի նման հնձում էին։

Ազատագր֊ված էին մեր պատմական հողերը։ Թուրքերը հրադադար էին խնդրում։

Պատերազմը դադարեց ու կնքվեց հրադադար։

Այսպես ավարտվեց մեր Արցախյան առաջին պատերազմը, մեր հայ քաջարի ազատամարտիկների շնորհիվ, որոնցից շատ շատերն արժանացան ազգային հերոսների կոչման։

Փա՜ռք ու պատիվ մեր անմահ հերոսներին, որոնք ընկան հերոսի մահով, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր

ազատության։

Ոչ ոք չի մոռացվել, ոչին չի մոռացվել։

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2994

Մեկնաբանություններ