«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՈՒրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ՝ ինձ ասեն նե՞տ»

«ՈՒրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ՝ ինձ ասեն նե՞տ»
06.05.2023 | 21:45

Առավոտ կանուխ պատմեմ, թե ինչու է Պրահայում հայ համայնքի հետ և դրանից հետո էն չ«ազատության»-ը հարցուպատասխան տվել:

Մեր МИД-ում աշխատող լավ ախպերները պատմեցին, թե ինչ ձևով են հասել Պրահա:

Նախ էդ այցի պլանավորումը եղել է խնդրվելով, մի 10 անգամ, որ գանք էլի, ի՞նչ կլինի գանք, լավ կլինի, որ գանք, վերջը համոզել են:

Երբ սա օդանավի մեջ իմանում է, որ Թուրքիան թույլ չի տվել իր օդանավը թռչի Թուրքիայի տարածքի վրայով, գժվում է, ու բարձրաձայն ասում .

-Ես էսքան ոռ տամ դրանց համար, դրանք չթողնե՞ն…

Մոտավորապես. «ՈՒրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ՝ ինձ ասեն նե՞տ»:

Ինչևէ, հետի ջինսերով թռնողը հազիվ հանգստացնում է: Երբ հասնում են Պրահա, Չեխիայի իշխանությունները բացահայտ ցույց են տալիս, որ դու ոչ մի բան ես մեզ համար և օդանավակայան են ուղարկում դիմավորելու ՀՀ-ում Չեխիայի դեսպանին:

Սա արարողարգային ապտակ է:

Չկա նման բան, որ պաշտոնական այցով ժամանած այլ երկրի ղեկավարին դիմավորի դեսպան, մինիմում ԱԳ փոխնախար, սա դրանից էլ է գժվում:

Պրահայում կարճ ու անիմաստ հանդիպումներ է ունենում և, ըստ մեր ԱԳՆ-ի լավ ախպերների, «հաքնում շշին», ու որոշում կայացնում, որ էս ամեն ինչի մեջից օգուտով պտի դուրս գալ:

И понесло!

Իրեն հատուկ և սազական ոճի մեջ սկսում է Պրահա այցի պոռնոյի առաջին սերիան հայ համայնքի հետ…

Է՛լ անպատիվ, անարգ խոսքեր, էլ` հին ու նո՜ր, էլ` հերն ու մե՜ր, էլ` գող Փիսո՜, էլ` քաչալ Շո՜ւն…

Դե՜, երկրորդ սերիան էլ, չ«ազատության», եթերում էշ-էշ խոսելն էր («Նեմեսիս» հուշարձանը տեղադրելը սխալ որոշում էր և այլն, և այլն):

Հա՛, ի դեպ, Ստալինը նման դեպքերում կասեր՝ տովարիշչ Աբակումով, ա չտո՞ վի դումաետե, պո մնե, չտո-տո ս էտիմ չելովեկոմ նե վպորյադկե, օն պսիխիչեսկի նեուռովնավեշեննի, օբրատիտե նա նեգո վնիմանիե...

ՈՒ՜ պը՛րծ:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ