ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այցերի երկիր, Հայաստա՛նս

Այցերի երկիր, Հայաստա՛նս
23.06.2009 | 00:00

ՃԱՄՊՐՈՒԿԱԽԱՌԸ
Բաշար Ասադը ոտքը չէր քաշել հայոց բազմաչարչար հողից, երբ այդ «գետնին» վրա հայտնվեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդուլլահ բին Զայեդ Նահայանին («նա հայ» է, փաստորեն- հեղ.):
Ընդ որում, Նահայանին աշխատանքային այցով էր Հայաստանում: Անմիջապես հիշեցի՞ք թոռանը հետևը գցած պարոն բատկա Լուկաշենկոյի աշխատանքային այցը Հայաստան: Մի շտապեք, առաջիկայում կանդրադառնանք ԲՀԿ-ի առաջնորդի` Բելառուս կատարած այցին ևս, այժմ այն մասին, թե ինչ ասել է աշխատանքային այց։ Դա այց է, որը տեղի է ունենում «իրենց» ցանկությամբ` Լուկաշենկոյի, մեր «հայրենակիցներ» Նահայանիի և Հովիկ Աբրահամյանի (մի մոռացեք, Արգամիչը չմեկնելով պետք է մեկներ Իրան): Այժմ` հերթով:
Փաստորեն, այն պահին, երբ Արաբական Էմիրությունների արտգործնախարարը Հայաստանում բարձր մակարդակի հանդիպումներ էր ունենում, նույն պահին Իսրայելում հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ Ավետյաց երկրում «դիտում-քննում» էին հայ-իսրայելական ապագա հարաբերությունների մոդիֆիկացիաները, հեռանկարները:
Արաբական աշխարհը, այո՜, շատ ծանր է տանում հայ-իսրայելական ստեղծվող «տանդեմը», հարաբերությունների ապագա ընթացքը: Ըստ ամենայնի, Ասադին չի հաջողվել հասնել մեծ հաջողությունների, ուստի անհրաժեշտ է եղել ևս մեկ ռաունդ բացատրական աշխատանք տանել «առանձնապես վատ հասկացող» հայոց իսթեբլիշմենթի հետ. նպատակահարմար է գտնվել ԱՄՀ ԱԳ նախարարը, որն էլ «աշխատանքային այցով» Հայաստան կժամաներ` բերելով իր հետ ծովափնյա Դուբայի բիզնես-հետաքրքրությունների ողջ փունջը` բոլոր առումներով:
Կարծում ենք, սակայն, Նահայանին նույնպես մեծ հաջողությունների չի հասել, այլապես նախագահականից (ուր հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ) ոտքով, հանց ուխտավոր, չէր հասնի Մեքքա... խառնեցինք. մի խոսքով, Էմիրությունների ԱԳ նախարարը ԱԺ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման է գնացել ոտքով:
Եվ ճիշտ էր արել, որ չէր շտապել, որովհետև Հովիկ Աբրահամյանը «տեղում» էր. նա նախորդ օրը գրեթե նույնպես «ոտքով» փորձել էր հատել հայ-իրանական սահմանը, աշխատանքային այց կատարել Իրան, ուր նախատեսված էր նրա հանդիպումը ոչ միայն իր պաշտոնակցի` Լարիջանիի, այլև անձամբ իր` Իսրայելն օրումեջ «երկրագնդի վրայից ջնջող» պարոն Ահմադինեժադի հետ:
Թերևս միայն պարոն Արգամիչի մտքով կանցներ (ականջը կանչի Իրանի կողմերում երկար ու «մարտունակ կռված» Ղարիբջանյան Գեղամի) իրանական ընտրություններից ժամեր անց այցելել Իրան. երկիր, ուր նույնպես դեռ հայտնի չէ, թե ով է ստեղծել «շտաբ», ու արդեն իսկ գրանցված երկու տասնյակից ավելի զոհերն ում խղճի վրա են:
Մի խոսքով, ուզել էին լավ` ստացվեց ինչպես միշտ, և օրերի տարբերությամբ պարոն Արգամիչը չկարողացավ կոմպլեմենտարիզմացվել հիմնավորապես Վասակ Մամիկոնյանի պես` մի ոտը դնելով Պարսկաստանի, մյուսը` Ստրասբուրգի վրա, ուր մեկնում է այսօր։ Դեպ Իրան այցի առավոտյան իրանական կողմը հայաստանյան կողմին տեղյակ է պահել, որ նպատակահարմար չէ այցը` երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:
Դե, ոչինչ, «не везет Вам в смерти, повезет в любви», Արգամիչ, Ստրասբուրգում կսուբլիմացնեք դեպ պարսից հող չմեկնումը: Խնդիրը պարզապես այն էր, որ դեպ Իրան այցն «ուղեկցելու» էին բոլոր հայտնի հեռուստաընկերությունները, իսկ դեպ Ստրասբուրգ «թույլ» են տվել ընդամենը «Հայլուրին»:
Տխուր է, բայց ոչ հուսահատեցնելու չափ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ