ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տի­կին Շու­շա­նիկն ու մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թ­յու­նը

Տի­կին Շու­շա­նիկն ու մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թ­յու­նը
22.05.2020 | 01:05

Տևա­կան ժա­մա­նակ է, ինչ գրա­կան եր­կից մեզ հայտ­նի, բայց օ­րախ­նդ­րով ի­մաս­տա­փոխ­ված և բե­րա­նից բե­րան անց­նող ար­տա­հայ­տու­թյու­նը՝ «Չօր­հն­վեր էն սհա­թը, երբ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի ոտ­քը «Կի­նո­կենտ­րոն» մտավ», ի վեր­ջո, մի քա­նի աշ­խա­տակ­ցու­հի­նե­րի շնոր­հիվ լս­վեց նաև մեր խմ­բագ­րա­տա­նը։

Ար­ձա­գանքս վե­րա­պա­հու­մով էր. ան­մի­ջա­պես միտքս ե­կավ նշա­նա­վոր մարդ­կան­ցից մե­կի փի­լի­սո­փա­յու­թյու­նը. «Կա­նայք ա­վե­լի մեծ թշ­նա­մի­ներ չու­նեն, բա­ցի կա­նան­ցից»։ «Հե­տապն­դում­ներս», իսկ մյուս կող­մից էլ կա­նանց կող­քին տղա­մարդ­կանց հայ­տն­վե­լը, ա­ռաջ բե­րե­ցին շեքս­պի­րյան «Լի­նե՞լ, թե՞ չլի­նե­լը»։
Լի­նել գոր­ծա­տուի՞, թե՞ աշ­խա­տան­քից ա­զատ­ված­նե­րի` ֆի­նան­սա­կան գծով փոխտ­նօ­րեն Մա­րի­նե Ան­տո­նյա­նի, կի­նո­ճար­տա­րա­գետ Սա­թիկ Ստե­փա­նյա­նի, խմ­բա­գիր­ներ Ռազ­միկ Աբ­րա­հա­մյա­նի, Մար­տին Հու­րի­խա­նյա­նի, տն­տե­սա­կան բաժ­նի աշ­խա­տող Ռու­բեն Ստե­փա­նյա­նի և ֆիլ­մա­ֆոն­դի պա­հես­տա­պետ Վար­դա­նուշ Շո­ղի­կյա­նի կող­քին։ Ի­հա՛ր­կե` ոչ մե­կի։ Ճշ­մար­տու­թյու­նը հաս­կա­նալ-ներ­կա­յաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն, ան­շուշտ, կա. մե՞կն է վե­ցի դեմ, թե՞ վե­ցը՝ մե­կի։ Ին­չու՞։ Պատ­ճա­ռը ար­դա­րա­ցի կր­ճա­տու­մը հի­վան­դա­գին ըն­դու­նե՞լն է, թե՞ օպ­տի­մա­լաց­ման քո­ղի տակ գոր­ծա­տուի հաշ­վե­հար­դա­րը այն աշ­խա­տա­կից­նե­րի նկատ­մամբ, ով­քեր ան­ցան­կա­լի են բնա­վո­րու­թյամբ, ի­մա­ցու­թյամբ և կա­րո­ղու­թյուն­նե­րի պա­շա­րով։
Վի­ճա­հա­րույց այս խն­դի­րը 1,5 ամս­վա ըն­թաց­քում ընդ­լայ­նել է շա­ռա­վիղ­նե­րը՝ Ազ­գա­յին ժո­ղով, կա­ռա­վա­րու­թյուն, ու­ժա­յին կա­ռույց­ներ, վե­րահս­կո­ղա­կան մար­մին­ներ ու լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ։ Ա­ռանձ­նա­պես սայ­լը տե­ղից չի շարժ­վել՝ չհաշ­ված ֆեյս­բու­քյան լեզ­վակ­ռիվ­նե­րը, փո­խա­դարձ մե­ղադ­րանք­ներն ու պաշտ­պա­նա­կան հա­կա­դար­ձում­նե­րը, նա­խա­րա­րու­թյան մա­կար­դա­կով ո­չինչ չա­սող ձևա­կեր­պում­նե­րը։ ՈՒ հի­մա տա­րա­ձայ­նու­թյու­նը թևա­կո­խել է մի փուլ, որ­տեղ պար­զա­բա­նում­նե­րը կկա­տար­վեն մի­միայն դա­տա­կան կար­գով։
Օ­րեր ա­ռաջ մեզ փո­խանց­ված թղ­թա­պա­նա­կը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր է և խո­սուն. ա­ռան­ձին փաս­տե­րի ան­տե­սու­մը վե­րա­դա­սի կող­մից չես հա­մա­րի ո՛չ վրի­պում և ո՛չ էլ ան­տե­ղյա­կու­թյուն։ Սա­կայն ա­մեն ինչ հեր­թով։
Ան­գոր­ծու­թյան մատն­ված­նե­րը վս­տահ են, որ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տարն ակն­հայտ դա­վա­դիր մտադ­րու­թյամբ է ի­րա­կա­նաց­րել կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյու­նը և մտած­ված կեր­պով այլ աշ­խա­տան­քի ա­ռա­ջարկ չի ա­րել։ ՈՒ որ­պես խո­տոր­նա­կին խո­տոր­նակ, ի­րենք էլ ձեռ­քի հետ հրա­պա­րա­կայ­նաց­րել են մտա­հո­գու­թյան տե­ղիք տվող շե­ղում­նե­րը՝ պայ­մա­նա­վոր­ված Միր­զա­խա­նյա­նի գոր­ծու­նեու­թյամբ։
Օ­րա­թեր­թե­րից մե­կի հետ ու­նե­ցած զրույ­ցում այդ ա­ռի­թով նա ա­սել է. «Ե­թե 2006 թվա­կա­նից կենտ­րո­նը խախ­տում­նե­րով է աշ­խա­տել, ինչ ա­նենք, չշտ­կե՞նք» (նկա­տենք, որ նա 2017-ից է ՊՈԱԿ-ում-Վ. Մ.) ու ծա­վա­լել բյու­րե­ղյա սր­տա­ցա­վու­թյուն կա­ռույ­ցի նկատ­մամբ, այ­նու­հետև շտ­րի­խել. «Կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րում որևէ դի­տա­վո­րու­թյուն չկա։ Սրանք բա­ցար­ձակ նոր հաս­տիք­ներ են, ստեղ­ծել ենք ժա­ռան­գու­թյան բա­ժին, ո­րը շատ կարևոր է կի­նո­կենտ­րո­նի հա­մար։ Բա­վա­կա­նին մեծ աշ­խա­տանք ենք տա­նում մի­ջազ­գա­յին տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ, և մեզ պետք է մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի, հա­տուկ ի­մա­ցու­թյուն­ներ ու­նե­ցող մաս­նա­գետ, ո­րը կղե­կա­վա­րի այդ բա­ժի­նը։ Նրանց մեջ չկար»։
Պրո­ֆե­սիո­նալ ԺՊ-ի ինք­նագ­նա­հատ­ման պա­տաս­խան-խճան­կա­րում հա­վա­սա­րա­չափ բաշխ­ված են տրա­գի­կո­մե­դիան և անգ­րա­գի­տու­թյան դրսևո­րում­նե­րը։ Քա­նի որ գոր­ծա­տուի գրա­վոր խոս­քի «ան­թե­րի» տի­րա­պետ­ման և լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան մա­սին քա­նիցս նշ­վել է, ա­վե­լորդ ենք հա­մա­րում հի­շե­ցում­նե­րը, բայց կա­րիք կա զգո­նու­թյու­նը պա­հե­լու նրա գրագ­րու­թյուն­նե­րից բեր­վող մեջ­բե­րում­նե­րին։
ՈՐ­ՊԵՍ Օ­ՐԻ­ՆԱԿ­ՆԵՐ ԿԱՄ ԹԵԹԵՎԱ­ԿԻ ԴԻ­ՏԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ
Նախ՝ մշա­կույ­թի 4 նա­խա­րար տե­սած տի­կին Միր­զա­խա­նյա­նը այն օ­րից, երբ բեր­վել-կարգ­վել է տնօ­րե­նի ԺՊ, 3 տար­վա ըն­թաց­քում ոչ մի կերպ չի հա­ջո­ղել անձ­նա­կան աճ գրան­ցել, ար­դա­րաց­նել վե­րա­դա­սի սպա­սե­լիք­նե­րը կամ էլ, ի դեմս Ար­մեն Ա­մի­րյա­նի, Լի­լիթ Մա­կուն­ցի, Նա­զե­նի Ղա­րի­բյա­նի, ին­չու ոչ, նաև Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, չի գնա­հատ­վել հա­վուր պատ­շա­ճի, որ­պես­զի տնօ­րեն դառ­նա կամ սահ­ման­ված կար­գով հաղ­թող ճա­նաչ­վի ա­ռա­ջի­կա մր­ցույ­թում (բայց նշա­նա­կու­մը չլի­նի այն­պես, ինչ­պես Ազ­գա­յին գրա­դա­րա­նի պա­րա­գա­յում. իմ­քայ­լա­կան­նե­րի բե­րած և մի­ջազ­գա­յին հո­վե­րով տար­ված Հրա­չյա Սա­րի­բե­կյա­նը տնօ­րե­նի մր­ցույ­թի 4 մաս­նա­կից­նե­րի թվում հա­վա­քե­լով ա­մե­նա­ցածր միա­վոր­նե­րը, դար­ձյալ մնաց ԺՊ-ի կար­գա­վի­ճա­կում)։ Կար­ծում եմ, տիկ­նոջ սպա­սու­մը չի կա­րող ի­րա­կա­նաց­վել օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում այն պարզ պատ­ճա­ռով, որ նա Սա­րի­բե­կյա­նի նման բա­վա­րար գի­տե­լիք­ներ չու­նի և ոչ էլ մր­ցույ­թի հար­ցա­շարն ան­գիր ա­նե­լու կա­րո­ղու­թյուն։ Հե­ռու չգ­նանք։ Դի­տար­կենք ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի և Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի «հա­րա­բե­րու­թյուն­նե­րը»։ Վեր­ջի­նիս դա­վա­ճա­նող­նե­րը ծա­նու­ցում­ներն են՝ տա­րին մեկ (իսկ 2018 թ.՝ գրե­թե 3 ան­գամ), ա­ռանց ստո­րա­կե­տի փո­փո­խու­թյան. «Ղե­կա­վար­վե­լով «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն» ՊՈԱԿ կա­նո­նադ­րու­թյան 34-րդ կե­տի դ, է, ժը և իբ են­թա­կե­տե­րով և հիմք ըն­դու­նե­լով ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի 5-րդ, 113-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տի 2-րդ են­թա­կե­տը, Դուք ծա­նուց­վում եք «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ կա­ռուց­ված­քի փո­փոխ­ման և դրա հետ կապ­ված աշ­խա­տող­նե­րի քա­նա­կի և հաս­տիք­նե­րի կր­ճատ­ման գոր­ծըն­թա­ցի մա­սին»։
Խա­ղա­լի­քա­յին է, որ հաս­տի­քա­յին պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող­նե­րի աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րին գոր­ծա­տուն անդ­րա­դար­ձել է 3-4 ա­մի­սը մեկ, ին­չը վկա­յում է ոչ միայն նրա չկողմ­նո­րոշ­վա­ծու­թյու­նը, այլև ստո­րա­բա­ժա­նում­նե­րի և կա­ռուց­ված­քի ան­բա­վա­րար ի­մա­ցու­թյու­նը։ ՈՒ նաև այն, որ ծա­նու­ցում­նե­րը ըն­թացք չեն ստա­ցել, ո­չինչ չի փոխ­վել, աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը չի բարձ­րա­ցել, բայց մի­տու­մը դո­փել է տե­ղում՝ ա­ռա­ջաց­նե­լով ա­վե­լորդ լար­վա­ծու­թյուն։ «Տես­նես ու՞մ պայ­մա­նա­գիրն է լուծ­վե­լու». մշ­տա­կան այս հար­ցը, որ­պես ուր­վա­կան, շր­ջել է ա­միս­նե­րով՝ աշ­խա­տա­սե­նյա­կից աշ­խա­տա­սե­նյակ, մի­ջանց­քից մի­ջանցք։
Անդ­րա­դառ­նա­լով բա­րե­փո­խում­նե­րի մեծ «մաս­նա­գե­տի» մեր­ժո­ղա­կան մտա­ծե­լա­կեր­պին, տե­ղին է մեջ­բե­րել կա­նա­ցի խո­րա­ման­կու­թյու­նը. «Սրանք բա­ցար­ձակ նոր հաս­տիք­ներ են»։ Իսկ ո՞րն է նո­րը՝ տնօ­րե­նի օգ­նա­կա՞­նը, մամ­լո քար­տու­ղա՞­րը, Եվ­րի­մա­ժի հա­յաս­տա­նյան ներ­կա­յա­ցու­ցի՞­չը, թե՞... գոր­ծա­վա­րը։ Տի­կի­նը, ե­թե բա­ցար­ձակ հայտ­նու­թյուն է հա­մա­րում 2019-ի և 2020-ի կա­ռուց­ված­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի և պաշ­տոն­նե­րի ան­վա­նում­նե­րի հա­մա­ձու­լու­մից ստաց­ված սո­վո­րա­կան ար­դյուն­քը, պար­զա­պես զա­վեշտ է։ Բա­ռա­խա­ղով բա­րե­փո­խում չես ար­ձա­նագ­րի, քա­նի որ գոր­ծա­ռույթ­ներն ու պաշ­տո­նի անձ­նագ­րե­րը նկա­տե­լիո­րեն չեն թար­մաց­վել, մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րի չեն բեր­վել օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով։ Եվ հպար­տու­թյամբ մա­մուլ է բե­րել. «որ ես չեմ աշ­խա­տել որ­պես ժա­մա­նա­կա­վոր ղե­կա­վար, բո­լոր պլան­ներս, ծրագ­րե­րը միշտ գծել եմ հե­ռա­հար ժամ­կետ­նե­րով։ Աշ­խա­տել եմ այն մտա­ծո­ղու­թյամբ, որ պետք է ա­մեն ինչ ար­վի»։ Ցա­վա­լի է, որ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը մինչև հի­մա տե­ղյակ չէ, որ ԺՊ-ի և տնօ­րե­նի միջև չկան տար­բե­րակ­ված գոր­ծառ­նու­թյուն­ներ, որ ա­րարք­ներն ա­վե­լի հն­չեղ են, քան ե­րազ­կո­տու­թյու­նը, թե­կուզ փաս­տաթղ­թա­յին ծրագ­րե­րը։
Իմ այն հար­ցին, թե դր­վա­տե­լի ի՞նչ է ար­վել 2017-ից մինչ օրս, ըն­կե­րու­թյան ո­րոշ աշ­խա­տա­կից­ներ քչա­խոս գտն­վե­ցին. «Կույ­րե­րի մեջ միաչ­քա­նին ար­քա է»։ Ե­ղան նաև հար­ցադ­րում­ներ, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը դեռևս լս­ված չեն.
1. Ինչ­պի­սի՞ ներդ­րում­ներ են կա­տար­վել (այդ թվում՝ բա­րե­գոր­ծա­կան, հո­վա­նա­վոր­չա­կան, նպա­տա­կա­յին նվի­րատ­վու­թյուն­ներն ու հատ­կա­ցում­նե­րը) ՀՀ և օ­տա­րերկ­րյա պե­տու­թյուն­նե­րի ի­րա­վա­բա­նա­կան և ֆի­զի­կա­կան ան­ձանց կող­մից կազ­մա­կեր­պու­թյան գույ­քի ձևա­վոր­ման ուղ­ղու­թյամբ։
2. Ամ­րաց­ված գույ­քի օգ­տա­գործ­ման ար­դյուն­քում կազ­մա­կեր­պու­թյան ստա­ցած ե­կա­մուտ­նե­րը ինչ­պե՞ս են օգ­տա­գործ­վել։ Կա՞ ար­դյոք ար­տա­բյու­ջեով գոր­ծու­ղում­նե­րի օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կից։
3. Ի՞նչ ծա­վալ­ներ են կազ­մում կազ­մա­կեր­պու­թյանն ան­ժամ­կետ ու ան­հա­տույց օգ­տա­գործ­ման ի­րա­վուն­քով ամ­րաց­ված շեն­քե­րի նա­խագ­ծա­յին, շի­նա­րա­րա­կան, վե­րա­նո­րոգ­ման և այլևայլ աշ­խա­տանք­նե­րը։
4. Բա­վա­րա՞ր են ար­դիա­կան թե­մա­նե­րով կի­նոծ­րագ­րե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, ազ­գա­յին կի­նոն­կար­նե­րի (այդ թվում՝ մա­նուկ­նե­րի և պա­տա­նի­նե­րի հա­մար), ինչ­պես նաև կի­նոն­կար-դե­բյուտ­նե­րի ստեղ­ծու­մը։
Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի նման կարևո­րա­գույն խն­դիր­նե­րը թո­ղած՝ տի­կին Շու­շա­նի­կը ջա­նադ­րա­բար փոր­ձում է գո­վազ­դել ներ­կա­յիս օպ­տի­մա­լաց­ված տար­բե­րա­կը։ Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ տա­րի­նե­րի ցան­կու­թյուն­նե­րի, 2020 թ. ապ­րի­լի 30-ի ի­րա­կա­նաց­րա­ծը հա­մե­մա­տա­բար կուռ է, գրա­գետ, զգաց­վում է այլ ձե­ռա­գիր՝ ոչ միր­զա­խա­նյա­նա­կան։ Կես քայլ ա­ռաջ է, քա­նի որ մինչ այդ տնօ­րենն իր ան­մի­ջա­կան են­թա­կա­յու­թյամբ ու­նե­ցել է գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, 2 տե­ղա­կալ, 1 խոր­հր­դա­կան և 1 օգ­նա­կան, խմ­բագ­րա­կան բա­ժին՝ բաժ­նի պե­տով և 3 խմ­բա­գիր­նե­րով, անգ­լե­րե­նի և ֆրան­սե­րե­նի թարգ­մա­նիչ­ներ, տն­տե­սա­գի­տա­կան բա­ժին՝ պետ և տն­տե­սա­գետ, ընդ­հա­նուր բա­ժին՝ պետ և 2 օ­պե­րա­տոր, կադ­րե­րի բա­ժին՝ պետ և տե­սուչ։ Այն դեպ­քում, երբ «Կի­նո­կենտ­րո­նից» 5 ան­գամ մեծ աշ­խա­տա­կազմ և ֆի­նան­սա­կան ան­հա­մե­մա­տե­լի շր­ջա­նա­ռու­թյուն ու­նե­ցող ՊՈԱԿ-նե­րում այդ­պի­սի շռայ­լու­թյուն­ներ չեն ե­ղել։ Դրա մա­սին հաշ­վետ­վու­թյուն տա­լու փո­խա­րեն, Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը ո­լոր­տի «ճ» օ­պե­րա­ցիան ան­թա­քույց ա­ռա­ջըն­թաց է հա­մա­րում, բա­ցա­ռիկ երևույթ։ Մինչ­դեռ, ինչ­պի­սին էլ այն լի­նի, խո­ցե­լի է։
Ի՞նչ է փոխ­վել և կամ ի՞նչ է տա­լիս, երբ գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար-ֆիլ­հանձ­նա­կա­տար պաշ­տո­նը դար­ձել է ֆիլմ­հանձ­նա­կա­տար, տնօ­րե­նի տե­ղա­կալ՝ ֆի­նան­սատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի,- փոխ­վել է՝ մաս­նա­գետ՝ ֆի­նան­սա­կան, գոր­ծառ­նա­կան դի­տար­կում­նե­րի և վե­րա­հսկ­ման (գոր­ծա­ռույթ­նե­րը նույնն են, նույն ղե­կա­վար անձ­նա­կազ­մում-Վ. Մ.),
քար­տու­ղար (մա­մու­լի և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի) հաս­տի­քը վար­չա­կա­նից տե­ղա­փոխ­վե­լով հա­սա­րա­կայ­նու­թյան կա­պե­րի բա­ժին, դար­ձել է մամ­լո քար­տու­ղար,
գլ­խա­վոր հաշ­վա­պա­հը- ֆի­նան­սա­կան բաժ­նի պետ՝ գլ­խա­վոր հաշ­վա­պահ,
ե­րեք ա­վագ հաշ­վա­պահ­նե­րը վե­րա­փոխ­վա­ծու­թյան են են­թարկ­վել դառ­նա­լով
մե­կը. ա­վագ հաշ­վա­պահ՝ գան­ձա­պե­տա­կան հա­մա­կար­գի հետ աշ­խա­տանք­նե­րի հա­մա­կար­գող օ­պե­րա­տոր,
երկ­րոր­դը. ա­վագ հաշ­վա­պահ՝ կազ­մա­կեր­պու­թյան հաշ­վա­պա­հա­կան հաշ­վա­ռում վա­րող, եր­րոր­դը. ա­վագ հաշ­վա­պահ՝ կազ­մա­կեր­պու­թյան հաշ­վա­պա­հա­կան հաշ­վա­ռում վա­րող (այ­սինքն՝ նույն հաս­տիք­ներն են, պար­զա­պես գոր­ծա­ռույթ­ներն են «բաց­վել»-Վ. Մ.)։
Ան­սահ­մա­նու­թյան ձգ­տող պար­զու­նակ փո­փո­խու­թյուն-ձևա­կեր­պում­նե­րը գոր­ծա­տուի հա­մար ինք­նան­պա­տակ չեն. պատ­ճա­ռա­բա­նու­թյուն՝ օպ­տի­մա­լաց­ման և ար­դա­րա­ցում՝ բա­նի­մաց 6 աշ­խա­տող­նե­րին ա­զա­տե­լու հա­մար։ Նման է­ժա­նա­գին հնար­քը, հա­վա­տա­ցած եմ, իր սնա­մե­ջու­թյամբ ջրի ե­րես է դուրս գա­լու հետևո­ղա­կա­նու­թյան ար­դյուն­քում։ Միակ բա­նը, որ տի­կին ԺՊ-ն չի ժխ­տել, այն է, որ ա­զա­տե­լուց ա­ռաջ ժո­ղով կամ քն­նար­կում չի ա­րել։ Ըն­դա­մե­նը։ Եվ ու­րիշ ո­չինչ։ Իս­կա­պե՞ս։
Կա­ռույ­ցի բա­րե­փո­խում­նե­րի և մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րի տե­ղայ­նաց­ման նպա­տա­կով ինք­նա­թիռ­նե­րում ու տրանս­պոր­տա­յին այլ մի­ջոց­նե­րում քուն-դա­դար կորց­րած գոր­ծա­տուն ին­չու՞ այս ըն­թաց­քում իր կա­տա­րած մեծ աշ­խա­տանք­նե­րի ու բազ­մա­թիվ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին չի կիս­վել կո­լեկ­տի­վում, Եվ­րի­մաժ հիմ­նադ­րա­մի, ինչ­պես նաև եվ­րո­պա­կան տար­բեր ֆոն­դե­րի և հա­մար­տադ­րող­նե­րի պայ­ման­ներն ու պա­հանջ­նե­րը անմ­նա­ցորդ ու­սում­նա­սի­րած տի­կի­նը ին­չու՞ բաց ու թա­փան­ցիկ չի դարձ­նում «Կի­նո­կենտ­րո­նի» մա­սին իր տես­լա­կա­նը։ Չի՞ վս­տա­հում, թե՞ մա­կար­դակ­նե­րի տար­բե­րու­թյունն է խո­չըն­դո­տո­ղը։ Կա նման բան։
Կազ­մա­կեր­պու­թյու­նում բո­լո­րը գի­տեն, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ինքն է օգ­նու­թյան կան­չում թարգ­ման­չին, հա­մա­կարգ­չա­յին օ­պե­րա­տո­րին, հայ գիրն ու գրա­կա­նու­թյու­նը լավ ի­մա­ցող մե­կին կամ եր­կու­սին... Ինչ­պես դա ա­րել է նոր կա­ռուց­վածք և հաս­տի­քա­ցու­ցակ գլուխ բե­րե­լու հար­ցում։ Փոր­ձի խույս տալ, չի հա­ջո­ղի, քա­նի որ նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րի այ­դօ­րի­նակ մե­ղադ­րան­քին ար­դեն ար­ձա­գան­քել է. «Հաշ­վա­պա­հը դրա հետ կապ չու­նի, պար­զա­պես ստո­րագ­րել է, բայց չի կազ­մել»։ Այ­նու­հետև չհաս­կա­նա­լով «փուռն է տվել» նա­խա­րա­րին. «Հի­մա Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ հա­մա­ձայ­նու­թյուն է դրել, կա­րո՞ղ է ա­սենք նա է կազ­մել կա­ռուց­ված­քը»։ Սա այն դեպքն է, երբ ա­սում են՝ մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ա­վե­լորդ են։ Նույն տրա­մա­բա­նու­թյանն է են­թարկ­վում Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի վեր­ջա­կե­տու­մը. «Ա­մեն ինչ ար­վել է օ­րեն­քի կե­տով»։ Այդ ո՞ր օ­րեն­քի մա­սին է խոս­քը, որ ի­րա­վունք է տա­լիս օպ­տի­մա­լաց­ված­նե­րից ոչ մե­կին չտես­նել իր կող­քին, քա­նի որ «նրանք չու­նեն ոչ մի­ջազ­գա­յին մա­կար­դակ, ոչ էլ հա­տուկ ի­մա­ցու­թյուն­ներ», իսկ ին­քը՝ հար­գար­ժան տի­կին ԺՊ-ն, այն­քա՜ն ու­նի, որ 3 տա­րի նույն կե­տում է «մեխ­ված»։
Ձեռ­քիս տակ գտն­վող նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րի ռե­զյու­մե­ներն ու նրանց հետ ու­նե­ցած մեր զրույց­նե­րը հա­կա­ռակն են ա­պա­ցու­ցում։ Մա­րի­նե Ան­տո­նյա­նը՝ մաս­նա­գի­տու­թյամբ տն­տե­սա­գետ, ա­վար­տել է նաև Քա­վեն­դիշ լոն­դո­նյան հա­մալ­սա­րա­նի հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղի բիզ­նե­սի կա­ռա­վա­րում բա­ժի­նը, ու­նի վար­կա­վոր­ման, կի­նոար­տադ­րու­թյան և կա­ռա­վար­ման նկա­տե­լի փորձ և հմ­տու­թյուն­ներ, պատ­րաստ է աշ­խա­տե­լու նախ­կին պաշ­տո­նից ցածր՝ կի­նո­նա­խագ­ծե­րի հայ­տե­րի ըն­դուն­ման, ու­սում­նա­սիր­ման և ա­ջակց­ման բաժ­նում, որ­տեղ մինչ 2020 թ. մա­յի­սը ե­ղել են 2 թա­փուր հաս­տիք­ներ։ Նույն բաժ­նում, որ­պես աշ­խա­տանք­նե­րի հա­մա­կար­գող, չի խոր­շում աշ­խա­տե­լուց իր գոր­ծի գի­տակ Ռազ­միկ Աբ­րա­հա­մյա­նը։ Փոր­ձա­ռու խմ­բագ­րի գր­չի մի հար­վա­ծով՝ կար­ծիք-եզ­րա­կա­ցու­թյան ար­դյուն­քում, Ար­մեն Դով­լա­թյա­նի «Մկր­տու­թյուն», Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նի «Ե՛վ մարդ, և՛ Աստ­ված», Լևոն Մար­գա­րյա­նի «Փշր­վող մար­տա­կար­գեր» և այ­լոց հե­ղի­նա­կած շատ ու շատ խո­ցե­լի գոր­ծեր խա­ղար­կա­յին կամ գե­ղար­վես­տա­կան լիա­մետ­րաժ ֆիլ­մեր չեն դար­ձել։ Իր պրո­ֆե­սիո­նա­լիզ­մով պատ­րաստ է «Կի­նո­կենտ­րո­նին» օ­գուտ բե­րե­լու կր­ճատ­ված 2-րդ խմ­բա­գի­րը։ «Մի թո­ղեք ճա­յե­րը ծի­ծա­ղեն», «Տղա­մար­դը՝ սահ­մա­նագ­ծին», «Հայ­կա­կան ծան­րա­մար­տի նո­րին գե­րա­զան­ցու­թյուն մար­զի­չը», «Հայ կի­նոն... գրա­վոր», «Ընդ­հատ­ված մե­նա­խո­սու­թյուն» աշ­խա­տու­թյուն­նե­րի և «Խն­կար­կում» լիա­մետ­րաժ կի­նո­յի սցե­նա­րի հե­ղի­նակ Մար­տին Հու­րի­խա­նյա­նը, ո­րը նույն­պես նկա­տե­լի ճա­նա­պարհ ու­նի ան­ցած, ինք­նա­հա­վան գոր­ծա­տուի հա­մար ան­ցան­կա­լի է հա­սա­րա­կայ­նու­թյան կա­պե­րի բաժ­նի ո՛չ պե­տի և ո՛չ էլ մամ­լո քար­տու­ղա­րի պաշ­տո­նում, այն դեպ­քում, երբ Հու­րի­խա­նյանն ու­նի լրագ­րո­ղա­կան 7 տա­րի­նե­րի ստաժ, ե­ղել է ՀՀ կա­ռա­վա­րու­թյան քար­տու­ղա­րու­թյան մա­մու­լի ծա­ռա­յու­թյան պետ, ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան...
Թի­րա­խա­վոր­ված մերժ­ված­նե­րի շար­քը եզ­րա­փա­կում է 1984-ից հա­մա­կար­գում իր ձե­ռա­գի­րը թո­ղած Սա­թիկ Ստե­փա­նյա­նը։ Ա­վար­տել է Լե­նինգ­րա­դի կի­նոին­ժե­ներ­նե­րի ինս­տի­տու­տը, այ­նու­հետև տե­սա­մոն­տա­ժի և հն­չյու­նա­յին ռե­ժի­սո­րի վե­րա­պատ­րաստ­ման կուր­սեր ան­ցել «Մոս­ֆիլմ» կի­նոս­տու­դիա­յում։ Կի­նո­ճար­տա­րա­գե­տի կեն­սագ­րա­կա­նը այն­քան հա­րուստ է և ծան­րակ­շիռ, ո­րը կբա­վա­րա­րի մի քա­նի մար­դու։ «ԻՖ­ԿԱ Հա­յաս­տա­նի ան­կախ կի­նո­գոր­ծիչ­նե­րի հա­մայնք» ՀԿ-ի նա­խա­գա­հը վեր­ջերս ԱԺ գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի, սփյուռ­քի, ե­րի­տա­սար­դու­թյան և սպոր­տի հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հետ հու­շա­գիր է ստո­րագ­րել կի­նոար­վես­տում պե­տա­կան մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան զար­գաց­մա­նը, կի­նոա­վան­դույթ­նե­րի պահ­պան­մանն ու տա­րած­մա­նը, ինչ­պես նաև կի­նոո­լոր­տի կար­գա­վոր­ման և կի­նոար­տադ­րու­թյան հա­մար Հա­յաս­տա­նում նպաս­տա­վոր պայ­ման­նե­րի ստեղծ­ման, կի­նոար­վես­տի ո­լոր­տում ստեղ­ծա­գոր­ծող ե­րի­տա­սարդ­նե­րին և նո­րաս­տեղծ խմ­բե­րը ճա­նա­չե­լի դարձ­նե­լու մա­սին։ Տնօ­րե­նի նկատ­մամբ մաս­նա­գի­տա­կան ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու­նե­ցող նախ­կին աշ­խա­տա­կի­ցը ևս կտ­րա­կա­նա­պես մերժ­ված է և չի կա­րող հա­րա­զատ կա­ռույ­ցում իր տե­ղը գտ­նել՝ նույ­նիսկ փոր­ձա­գե­տի կամ ֆիլ­մա­դա­րա­նի պա­տաս­խա­նա­տուի կար­գա­վի­ճա­կով, երբ այս հաս­տիք­նե­րը նույն­պես ե­ղել են ա­զատ։
Շու­շա­նյա­նա­կան կր­ճա­տում­նե­րը չեն բխում կազ­մա­կեր­պու­թյան շա­հե­րից, դրան­ցում առ­կա են ո­լոր­տի ի­մա­ցու­թյան պա­կասն ու անձ­նա­վոր­վա­ծու­թյան ա­վել­ցու­կը։ Չտես­նե­լու տա­լով խոր­քա­յին պատ­ճառ­նե­րը, փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մա­լյա­նը ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րող­նե­րին հապ­ճե­պո­րեն գնա­հա­տա­կան է տվել. «ինչ-որ աշ­խա­տա­կից­նե­րի ակ­տի­վու­թյու­նը էդ­քան էլ բա­րո­յա­կան չի»։ Իսկ որ­քա­նո՞վ է բա­րո­յա­կան, երբ գոր­ծա­տուն ա­զատ հաս­տիք­նե­րը թո­ղած, օպ­տի­մա­լաց­նում է մաս­նա­գետ­նե­րի, ո­րոն­ցից ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով եր­կյու­ղում է։ Ե­թե չկա թի­րա­խա­վո­րում, ին­չու՞ այլ ա­ռա­ջարկ­ներ չեն ար­վել, կամ ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված ԺՊ-ի հե­ղա­փո­խա­կան մո­տե­ցում­նե­րի ծա­ծու­կու­թյու­նը։ Ըն­դու­նենք, որ ար­դա­րա­ցի է Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը՝ նոր հաս­տիք­նե­րում նրանք չեն կա­րող տե­ղա­վոր­վել։ Բայց Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը և ի­րա­վա­կան այլ ակ­տեր չեն բա­ցա­ռում, չէ՞, մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման բարձ­րա­ցումն ու վե­րա­մաս­նա­գի­տա­ցու­մը։ Ա­վե­լին։ Կա հոդ­ված (201.1)՝ նվիր­ված աշ­խա­տան­քի ըն­դուն­վող ան­ձի մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման մա­սին։ Այն­պես որ, խո­րա­թա­փանց ղե­կա­վա­րի հա­մար ա­մե­նա­մեծ ար­ժե­քը մարդ­կա­յին ռե­սուրսն է։ Այս դեպ­քում ըն­կե­րու­թյա­նը հրա­ժեշտ տված­նե­րից առն­վազն 3-ը հետ են կանչ­վե­լու։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ. Գ. Եվ մե­ծա­գույն աբ­սուր­դը։ Տա­րի­նե­րով ըն­կե­րու­թյան (Մա­լյան թատ­րո­նը չհաշ­ված) հաս­տի­քա­ցու­ցա­կից 10-11 միա­վոր չեն օգ­տա­գործ­վել։ Բա­ցա­ռու­թյուն չեն ե­ղել 2018-ը, 2019-ը, և աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դի տն­տե­սու­մը կազ­մել է ամ­սա­կան շուրջ 1,5 մլն դրամ ու նա­խա­րա­րու­թյու­նը ոչ մի ան­գամ հարց չի տվել. ե­թե հաս­տի­քա­ցու­ցակդ ռեալ է, ուռ­ճաց­ված չէ, ին­չու՞ են տա­րեց­տա­րի թա­փուր մնում 11 հաս­տիք­նե­րը և ինչ­պե՞ս են տնօ­րին­վել աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դի մնա­ցորդ­նե­րը։ Իսկ ե­թե ա­վե­լորդ է, կր­ճա­տե­լու ենք բյու­ջեն, կամ՝ վե­րա­կազ­մա­վո­րած հաս­տի­քա­ցու­ցա­կում ստա­ցեք աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում և աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյուն։ Ին­չը մինչև հի­մա «Կի­նո­կենտ­րո­նում» տե­ղի չի ու­նե­ցել։ Ա­վե­լին։ 2020 թ. ապ­րի­լի 30-ից կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյան ար­դյուն­քում ստաց­ված հաս­տի­քա­յին 41 միա­վո­րի պա­րա­գա­յում դար­ձյալ մնա­ցել են 11 ա­զատ հաս­տիք­ներ։ Հետևա­բար, փաս­տա­ցի աշ­խա­տող­նե­րի թի­վը 29 է, իսկ գի­տե­լիք­ներ և աշ­խա­տան­քա­յին հմ­տու­թյուն­ներ ու­նե­ցող մարդ­կանց քմա­հա­ճո­րեն փո­ղո­ցի ճամ­փան են ցույց տվել։ Ո՞վ կպատ­կե­րաց­ներ և ո՞վ է պա­տաս­խան տա­լու՝ այն էլ մեր ան­ձուկ օ­րե­րում՝ կո­րո­նա­վի­րու­սա­յին պան­դե­միա­յի և ըն­թացք ստա­ցող տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում։ Ի­հար­կե, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը նա­խա­գու­շա­կած Նա ու Նրա շե­ֆը։
Իսկ գոր­ծա­զուրկ­նե­րի շար­քե­րին ան­դա­մագր­ված­նե­րի հերն էլ ա­նի­ծած։ Մեզ­նից հե­տո՝ թե­կուզ ջր­հե­ղեղ։ Սա՛ է իմ­քայ­լա­կան­նե­րի որ­դեգ­րած քայ­քա­յիչ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։

Դիտվել է՝ 31183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ