Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Մեծ տարածաշրջանային պատերազմից մեզ բաժանում է փոքրիկ կարմիր գիծ. Նաիրի Հոխիկյան

Մեծ տարածաշրջանային պատերազմից մեզ բաժանում է փոքրիկ կարմիր գիծ. Նաիրի Հոխիկյան
22.10.2022 | 10:43

Հասկանում ենք, չէ՞, որ Ադրբեջանի կողմից նոր հարձակումը Հայաստանի վրա լինելու է տարածաշրջանային գլոբալ պատերազմի սկիզբը։


Թուրքիան մոտ 20.000 զորք է կուտակել Նախիջևանում, գրեթե 40.000 հավաքել է Իգդիրում, իր հերթին Իրանը 45.000 զինվորով զորավարժություն է անում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի մոտ և սպառնում անցնել Արաքս գետը, Ռուսաստանը զգալի ակտիվացրել է իր զորքը և խաղաղապահներին, նոր տեսակի զինտեխնիկա բերել Հայաստան։
Իրականում մեծ տարածաշրջանային պատերազմից մեզ բաժանում է փոքրիկ կարմիր գիծ։

Դիտվել է՝ 13887

Մեկնաբանություններ