38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար, և ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին. Անդրանիկ Թևանյան

Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար, և ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին. Անդրանիկ Թևանյան
27.08.2022 | 09:57

«Սուրմալուի» պայթյունին զոհ գնաց 16 մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ:
Տուժեցին նաև տնտեսվարողները, որոնք հսկայական գումարներ կորցրեցին կամ կորցրեցին վարկերը մարելու հնարավորությունները:


Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար:
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ փորձեց իր վրայից մեղքը գցել՝ մտնելով «Լավ թագավոր, վատ բոյարներ» մոդելի մեջ:
Իրականությունն այն է, որ գործ ունենք առնվազն պետական համակարգի հանցավոր փնթիության կամ հանցավոր անգործության հետ:
Հայտնի է դարձել, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առևտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին և մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը:


Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը որևէ պատասխան չի տվել միջնորդությանը: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել կամ գործը ձգել է նաև ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է:
Հիմա այս ամենը «Պատասխանատու են, բայց մեղավոր չեն» թեմայով ծածկադմփո՞ց է արվելու: Մարդկային կյանքերը, ցավոք, հետ չենք կարող բերել, բայց գոնե արդարադատությունը պետք է աշխատի ու կոնկրետ անուն, ազգանունով մարդիկ նստեն մեղադրյալի աթոռին:


Շատ կարևոր է նաև «Սուրմալուի» տնտեսվարողների փոխհատուցման հարցը: Մարդիկ մեղավոր չեն, որ պետությունն իր ֆունկցիան չի կատարել և իրենց բիզնեսը հրդեհի, պայթյունի զոհ է դարձել: Պետական մարմինների հանցավոր անգործությունն ու փնթիությունը չպետք է «Սուրմալուի» տնտեսվարողների վրա «դուրս գրվի»:

Դիտվել է՝ 12758

Մեկնաբանություններ