38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները. Արթուր Ղազինյան

Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները. Արթուր Ղազինյան
08.08.2022 | 07:26

Վերջերս հաճախ եմ լսում «ստեղծված իրավիճակում մեզ պետք է միավորվել, համախմբվել» միտքը, որն առավել էնտուզիազմով տարածում ու առաջ են մղում այս իշխանության լատենտ կողմնակիցները:
Անվիճելի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է միավորվել ու համախմբվել, կոնսոլիդացնել ուժերն ու ռեսուրսները, մեկ բռունցք դառնալ ու հաղթել:
Բա՛յց:


Ինչի՞ շուրջ միավորվել. նպատակի ու գաղափարի՞, թե՞ անձի ու իշխանության:
Կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող, որ միավորումը պետք է տեղի ունենա նպատակի ու գաղափարի շուրջ, իսկ անձը կամ ուժը, իր բնույթով ու էությամբ, պետք է առավելագույնս արտացոլի այդ նպատակը, լինի գաղափարի նվիրյալ, իր խոսքում ու գործում՝ կտրուկ, անհաշտ ու վճռական:
Հիմա փորձենք հասկանալ. ի՞նչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը, և հնարավո՞ր է միավորում նրա շուրջ:


2018-ից սկսած՝ այս իշխանությունը պառակտում է հասարակությունը՝ սերմանելով դասակարգային թշնամություն ու ատելություն միմյանց նկատմամբ: Նրանց համար թուրքն ու ադրբեջանցին հարմար գործընկեր են, իսկ թուրքին ու ադրբեջանցուն ծնկի բերած, պատմական հաղթանակ կերտած մարդիկ՝ թշնամի, ում պետք է օր առաջ ոչնչացնել թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես:
Հիմա սրանց հետ այս նպատակի շուրջ կարելի՞ է միավորվել:
Այո, բայց եթե, իհարկե, ցեղասպան ու ահաբեկիչ թուրքին ու ադրբեջանցուն համարես բարեկամ ու գործընկեր:
Այս իշխանության կողմից 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հետո հայրենիքի դավաճանության արդեն հաստատված դրվագները վկայում են այն մասին, որ այս իշխանության նպատակն է հազարավոր զոհերի գնով հանձնել Արցախը, կազմաքանդել Հայկական բանակը, թշնամուն նվիրել Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Հնարավո՞ր է միավորվել այս նպատակի, գաղափարի և դա իրացնող իշխանության շուրջ:
Այո, եթե դու թրքասեր ես, անցել ես թշնամու կողմը, հայրենիքի դավաճան ես ու ընդունում ես հայասպանությունը:


Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, կազմաքանդում է ներքին և արտաքին անվտանգության, դատաիրավական ու կրթական համակարգերը:
Կարելի՞ է միավորվել ու համախմբվել այս նպատակի ու գաղափարի շուրջ:
Այո, եթե դու համաձայն ես ու ընդունում ես Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները ու դրանք իրագործելու համար պատրաս ես կատարել նրանց հրամաններն ու ցուցումները:
Այս իշխանությունը որոշել է հայատյաց ու հայասպան թուրքի ու ադրբեջանցու համար Հայաստանը դարձնել проходной двор, հրահանգում է ապահովել նրանց անարգել մուտքը Հայաստան ու երաշխավորում հայատյաց ու հայասպան ահաբեկիչների անվտանգությունը:
Կարելի՞ է միավորվել ու համախմբվել այս նպատակի ու դա իրացնող իշխանության շուրջ:
Այո, եթե դու ատում ես Հային ու Հայաստանը, տենչում ես Հայի մահն ու Հայաստանի կործանումը:


Սա կարդալով, հասկանալով ու գիտակցելով՝ յուրաքանչյուր Հայ մարդ թող ինքը որոշի. պատրա՞ստ է միավորվել ու համախմբվել նշված նպատակներն ու գաղափարներն իրագործող իշխանության ու նրա առաջնորդի շուրջ:
Ես իմ անունից ասում եմ՝ Ո՛Չ, Ո՛Չ ու կրկին Ո՛Չ, պատրաստ չեմ, չեմ ընդունում, մերժում եմ ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու եմ սրա ու սրանց դեմ:

Դիտվել է՝ 9659

Մեկնաբանություններ