ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պե­տա­կան աշ­խա­տող­ներն այլևս չեն են­թարկ­վում նի­կո­լա­կան իշ­խա­նու­թ­յա­նը

Պե­տա­կան աշ­խա­տող­ներն այլևս չեն են­թարկ­վում նի­կո­լա­կան իշ­խա­նու­թ­յա­նը
22.12.2020 | 00:48

Հան­րա­պե­տու­թյու­նում ստեղծ­ված ներ­քա­ղա­քա­կան լար­ված մթ­նո­լոր­տի պայ­ման­նե­րում պե­տա­կան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում թեև ու­շա­դիր հետևում են սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում աշ­խա­տա­կից­նե­րի լայ­քե­րին‚ կի­սում­նե­րին‚ յու­րա­քան­չյուր քայ­լին, կազմ­վում են հա­մա­պա­տաս­խան «դո­սիե­ներ»՝ հասց­նե­լով դրանք ղե­կա­վա­րու­թյա­նը‚ սա­կայն ակն­հայտ է‚ որ աշ­խա­տա­կից­ներն այլևս չեն են­թարկ­վում ղե­կա­վա­րու­թյան ցու­ցում­նե­րին, ա­վե­լին, չեն էլ կաշ­կանդ­վում ու ի­րենց կար­ծիքն ա­զատ ար­տա­հայ­տում են։ Ի­րա­վի­ճա­կը դուրս է ե­կել վե­րահս­կո­ղու­թյու­նից ու գլոր­վող ձնագն­դի նման թափ է հա­վա­քում։


Նա­խա­րա­րու­թյուն­նե­րում իշ­խա­նա­կան «լե­զու­նե­րը» ղե­կա­վա­րու­թյանն են հասց­նում աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում հն­չող հա­կաիշ­խա­նա­կան ցան­կա­ցած խո­սակ­ցու­թյուն‚ և իշ­խա­նու­թյան դեմ ար­տա­հայտ­վող­նե­րը հրա­վիր­վում են ա­ռանձ­նազ­րույ­ցի։ ՈՒ­շագ­րավ է‚ որ նի­կո­լա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը ստա­նում է հա­մար­ժեք հա­կա­հար­ված. մար­դիկ ա­ռանց եր­կմ­տե­լու նշում են‚ որ ի­րենք ա­զատ են ի­րենց կար­ծիքն ար­տա­հայ­տե­լու մեջ և չեն պատ­րաստ­վում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում լռել ու թույլ տալ դա­վա­ճան իշ­խա­նու­թյա­նը կա­տա­րե­լու հա­կա­պե­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ։
Ի դեպ‚ շատ գե­րա­տես­չու­թյուն­ներ վա­ղը միա­նա­լու են հայ­տա­րար­ված հա­մա­պե­տա­կան գոր­ծա­դու­լին։ Մար­դիկ սկ­սել են հաս­կա­նալ‚ որ հայ­րե­նի­քից թանկ ո­չինչ չկա‚ նրանց վրա չեն ազ­դում ան­գամ աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լու սպառ­նա­լիք­նե­րը։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ