ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կա­պա­նը ճեղ­քում էր

Կա­պա­նը ճեղ­քում էր
26.05.2020 | 00:05
Դեռ կհասց­նենք խո­սել վար­չա­պե­տա­փո­խու­թյան սպաս­վե­լիք թեկ­նա­ծու­նե­րի «հմայք­նե­րից», ա­ռայժմ` կի­րա­կի օ­րը Կա­պա­նում տե­ղի ու­նե­ցա­ծի մա­սին:
Բայց նախ` մեկ շատ կարևոր նր­բու­թյան` կի­րա­կի-նշա­նա­յին հա­մա­կար­գի մա­սին։ Կի­րա­կին հա­մար­վում է նաև Հա­րու­թյան օր. այն հոգևոր օր է, տիե­զեր­քը ա­րա­րած Ա­րա­րի­չը վեց օր աշ­խա­տեց-ստեղ­ծեց, յո­թե­րորդ օր­վա` կի­րա­կիի հա­մար հանձ­նա­րա­րեց` հան­գս­տա­նալ աշ­խար­հա­յին զբաղ­մոււնք­նե­րից, այն նվի­րել Աստ­ծուն:
Փա­շի­նյան Նի­կո­լը իր «պաշ­տո­նա­վար­ման» ա­ռա­ջին իսկ օ­րից (կա­մա, թե ա­կա­մա, դժ­վար է ա­սել) ա­նում է ա­մեն ինչ, որ կի­րա­կի օ­րե­րը «նվիր­ված» լի­նեն ի­րեն. գտ­նում է մի բան, որ հան­րու­թյան միտ­քը, հո­գին զբաղ­վի ի­րե­նով:
Բա­ցա­ռու­թյուն չէր նաև այս կի­րա­կին, ո­րը սա­կայն խիստ ա­ռանց­քա­յին դար­ձավ Նի­կո­լի իշ­խա­նու­թյան հա­մար: Ա­ռա­ջին ան­գամ փո­ղո­ցը լց­վեց ոչ թե Նի­կո­լի հա­մա­կիր­նե­րով, այլ հա­կընդ­դեմ «ճամ­բա­րով»: Ար­ձա­նագ­րենք այս ան­չափ կարևոր նա­խա­դե­պը, անց­նենք ա­ռաջ. նշա­նա­յին «մի­ջա­դե­պը» տե­ղի ու­նե­ցավ Սյու­նի­քում: Այլ կերպ ա­սած` Լեռ­նա­հա­յաս­տա­նում։ Այն Լեռ­նա­հա­յաս­տա­նում, ուր բա­բա­խում են Նժ­դե­հի սիրտն ու հո­գին, գործն ու ոտ­նա­տե­ղը: Այն Սյու­նի­քում, որ­տե­ղից 98-ին տե­ղի ու­նե­ցավ իշ­խա­նա­փո­խու­թյու­նը` Ար­ցա­խյան հար­ցով, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի հրա­ժա­րա­կա­նով (այն ժա­մա­նակ էլ քն­նարկ­վում էր «փու­լա­յին» տար­բե­րա­կը, ԼՏՊ-ն կողմ էր այդ տար­բե­րա­կին):
Մի­ջա­դե­պի հա­ջորդ բաղ­կա­ցու­ցիչն այն էր, որ վեր­ջա­պես ստա­տուս-բո­ղոք-լայվ-թնկթն­կոց ձևա­չա­փից (մտած­ված, թե ինք­նա­բե­րա­բար) ան­ցում կա­տար­վեց բուն գոր­ծի: Եվ չնա­յած իշ­խա­նա­կան թի­մին հա­ջող­վեց ձեր­բա­կալ­ված տղա­նե­րին տա­նել Երևան, այ­նու­հան­դերձ, ա­ռա­ջին ան­գամ դա կա­տար­վեց փոխ­հա­մա­ձայ­նու­թյան ար­դյուն­քում` ար­ձա­նագ­րե­լով բո­ղո­քի ե­լած­նե­րի կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյու­նը:
Մեր քն­նարկ­ման շր­ջա­նակ­նե­րում չէ` ին­չու են ձեր­բա­կալ­վել այդ տղա­նե­րը, ին­չու են տար­վում Երևան, քրեա­կան գոր­ծը ինչ նր­բու­թյուն­ներ ու­նի։ Թե՞ այն, ինչ­պես մնա­ցած քր­գոր­ծե­րը, ջուր է, որ շու­տով կհո­սի այն «կա­րող­նե­րի» վրա: Խն­դիրն այլ է: Հե­րիք չէ, որ Սյու­նի­քը խիստ նշա­նա­յին է ինք­նին, ինչ­պես Ար­ցա­խը (ոտքդ նաև շատ զգույշ պետք է դնես նրա հո­ղին. հի­շա­տակ­ներն են զարթ­նում այդ հպու­մից. ու­րեմն Սյու­նի­քում տե­ղի ու­նե­ցավ քա­ղա­քա­կան ճեղ­քում. Սյու­նի­քը կանգ­նեց ու ա­սաց` ո՛չ Նի­կո­լին:
Ե­թե ան­կեղծ, ոչ թե իշ­խո­ղին, այլ նրան խա­ղաց­նող­նե­րին: Ար­դեն նշել ենք` Սյու­նի­քի «իշ­խան­նե­րը»` քա­ղա­քա­պե­տե­րը, մարզ­պե­տը, այլ խմո­րից են: Ա­սել է` ի­րա­կան-հա­յաս­տա­նա­կենտ­րոն խա­ղա­ցող­ներն ա­րել են ա­մեն ինչ, որ Սյու­նի­քում ՔՊ-ա­կա­նու­թյու­նը չգե­րիշ­խի, ըն­տր­վել են ոչ ՔՊ-ա­կան տե­ղա­կան իշ­խա­նա­վոր­ներ, ո­րոնք էլ նա­խորդ օ­րը մաս­տեր-կլաս ցու­ցադ­րե­ցին:
Հաս­կա­նա­լի է` խն­դիրն ու­նի մի քա­նի շերտ, «քրեա­կանն» ա­սա­ցինք, կա նաև բիզ­նես շերտ. Զան­գե­զու­րի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յի­նը ինչ­պես մնա­ցյա­լը Հա­յաս­տա­նում, պետք է բա­ժա­նել-տի­րել, ո­րով­հետև ողջ սյու­նի­քյան «բո­ղո­քա­կա­նու­թյու­նը պայ­մա­նա­վոր­վում է հենց այս գոր­ծա­րա­նի գո­յու­թյամբ:
Այ­նու­հան­դերձ, հակ­ված ենք կար­ծե­լու, որ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է` ու վերջ» կար­գա­խո­սը շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրած հա­յոց ու ար­ցա­խյան նո­րիշ­խող­նե­րի հա­մար կի­րա­կի օ­րը «հա­րու­թյուն» ապ­րե­լու լուրջ ազ­դան­շա­նում ու­ներ իր մեջ: Այն ար­ձա­նագ­րում էր նոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար` չեք ճեղ­քե­լու Ար­ցա­խի հար­ցում ձեր ու­զա­ծի պես, մենք Լեռ­նա­հա­յաս­տա­նի դար­պաս­նե­րի մոտ կանգ­նած ենք, որ­քան էլ փոր­ձեք վա­խեց­նել, հա­տուկ­ջո­կա­տա­յին­ներ ու­ղար­կել, մեր տղեր­քին խոշ­տան­գել, մենք այս­տեղ ենք, ժա­մա­նակ­վո­րա­պես տուն կգ­նանք, ի անհ­րա­ժեշ­տու­թյուն վե­րա­դառ­նա­լու հզոր կամ­քով, բայց Ար­ցա­խի հար­ցում «խա­ղեր» թույլ չենք տա­լու:
Ան­կեղծ լի­նենք` կի­րակ­նօ­րա Կա­պա­նը իս­կա­պես Հա­րու­թյան շունչ ու­ներ. թվում էր, թե նոր իշ­խո­ղը, ո­րը ման­րա­մաս­նո­րեն ջլա­տում է հա­յաս­տա­նյան ո­գին, միտ­քը, տու­նը, շուն­չը, ինս­տի­տուտ­նե­րը, մա­տաղ սե­րուն­դը` կլ­լե­լով էթ­նո­սի բո­լոր կեն­սա­հյու­թե­րը, կո­րո­նա­վիրու­սը բաց թող­նե­լով ազ­գի վրա` հի­վանդ­նե­րի ու զո­հե­րի քա­նա­կը հրճ­վան­քով մե­ծաց­նե­լով, փոր­ձե­լով կյան­քի ի­րա­վուն­քը խլել հա­յից, մար­դուց, Կա­պա­նի օ­րի­նա­կը սի­րե­լի էր, պատ­վար­ժան:
Հաս­կա­նա­լի է` Հա­րու­թյան կի­րա­կին իր հետ նոր բռ­նաճն­շում­նե­րի ա­լիք է բե­րե­լու, սա­կայն դա այլևս չի աշ­խա­տե­լու բա­ցա­ռա­պես հենց այդ ճն­շում­նե­րի հույ­սին մնա­ցած իշ­խո­ղի օգ­տին:
Ի­րա­կան հետ­հա­շվարկն սկսվ­ել է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ