ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Դուշանբեում սկսվել է ԱՊՀ գագաթնաժողովը

Դուշանբեում սկսվել է ԱՊՀ գագաթնաժողովը
28.09.2018 | 13:39

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սկսվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, Թուրքմենստանի փոխվարչապետը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի ժամանել գագաթաժողովին` Տաջիկստանի հետ տարաձայնությունների պատճառով: Դուշանբեն վերջերս արգելափակել էր թուրքմենական բեռնատարների մուտքը երկիր, որոնք ապրանքներ են տեղափոխում Իրանից: Այսօրվա նիստում որոշում է կայացվելու ԱՊՀ նախագահությունը 2019-ին փոխանցել հենց Թուրքմենստանին:

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ