-
18.01.2021|
15:08
ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության՝ ԼՀԿ խմբակցության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում։ Կողմ քվեարկեց 37, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
-
17.01.2021|
13:41
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:
-
17.01.2021|
11:37
Պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփը ցանկանում է Վաշինգտոնից հեռանալ հունվարի 20-ի առավոտյան՝ մինչև Ջո Բայդենի պաշտոնակալությունը, որ մայրաքաղաքից չհեռանա որպես նախկին նախագահ և նոր նախագահին չդիմի նախագահական ինքնաթիռը տրամադրելու խնդրանքով՝ գրում են ԱՄՆ լրատվամիջոցները:
-
17.01.2021|
00:32
Հայաստանի հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
-
16.01.2021|
21:26
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ։
-
16.01.2021|
20:59
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
-
16.01.2021|
20:53
Ժամտախտի օրերին քեֆ անող նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նոր պաշտոն ունի: Նա, հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների՝ պաշտոնից ազատվել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու՝ համավարակի օրերին կազմակերպված հարսանիքին մասնակցելու համար:
-
16.01.2021|
20:50
«Ժողովորդի մի հատված էլ ասում է՝ ճիշտ է՝ Փաշինյանը լավ ղեկավար չի, տանուլ է տվել , բայց հիմա, երբ պատերազմն արդեն ավարտվել է, եկեք կամաց-կամաց առաջ գնանք: Ճանապարհները բացվում են, ասում են, կսկսենք առևտուր անել և այլն: Բայց նրանք չեն հասկանում, որ անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մեր պարտությունը շարունակվում է»,- այս մասին այսօր՝ հունվարի 16-ին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
-
15.01.2021|
21:53
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն կնոջ ու դստեր հետ այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շուշի, շրջել քաղաքում, մզկիթ ու սուրբ Ղզանչեցոց եկեղեցի մտել: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից ու լուսանկարներից հասկանում ենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տեղում բոլորովին ուրիշ մեկի արձանն է, իսկ Շուշիի ամենաբարձրադիր վայրում վեր է խոյանում ադրբեջանական դրոշը:
-
14.01.2021|
19:11
Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով մոսկովյան վերջին եռակողմ հանդիպմանը: Նա ընդգծեց, որ այդ հանդիպմանը Թուրքիան չէր մասնակցում: