-
22.01.2021|
21:45
Աժ-ն քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց առաջադրված երկու թեկնածուներին:
-
22.01.2021|
21:37
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը ծանր է տանում հանգամանքը, որ իրեն անընդհատ հիշեցնում են Մոնումենտի առանձնատան մասին:
-
22.01.2021|
16:39
Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության դեմ Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։ Խորհրդարանն արտահերթ նիստում առաջադրելու է ԲԴԽ երկու նոր անդամի՝ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
-
21.01.2021|
22:42
Դերասան Վիգեն Ստեփանյանի անժամանակ մահը բոլորիս է ցնցել: Վարպետի մասին անցյալով խոսելը բարդ է: Ինքնատիպությունն ու քաղաքացի լինելու պատասխանատվությունը չկորցրեց երբեք, հավատարիմ մնաց սկզբունքներին ու հավատամքին:
-
21.01.2021|
17:16
Փետրվարի 1-12-ը Անկարան և Բաքուն պատրաստվում են Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռ-2021» զորավարժություններին, Независимая газета-ում գրում է վերլուծաբան Վլադիմիր Մուխինը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, որ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի զինծառայողները հատել են թուրք-ադրբեջանական սահմանը և ժամանել զորավարժությունների անցկացման վայր:
-
20.01.2021|
22:10
Այս պահի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին, դեռևս նույնականացված չեն 766-ը՝ Աժ-ում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
-
20.01.2021|
21:57
Կառավարության ու վարչապետի հրաժարականի շուրջ հրապարակային պահանջ գեներացնելու փորձը չի ստացվել՝ ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ տարեվերջին առաջարկել է՝ համաձայնությամբ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
-
20.01.2021|
12:51
Այսօր Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, հանդիսավոր երդումով նախագահի և փոխնախագահի լիազորությունները կստանձնեն դեմոկրատներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը: Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք եղել է փոխնախագահ, Հարիսը կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը:
-
20.01.2021|
12:47
Վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը):
-
18.01.2021|
20:59
Վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի հրամանագրով Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար: