«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ժամանակին չհասկացանք, որ ռուսական շահերի վեկտորը փոխում է իր ուղղությունը

Ժամանակին չհասկացանք, որ ռուսական շահերի վեկտորը փոխում է իր ուղղությունը
30.08.2024 | 13:23

Որևէ երկրի նորմալ զարգացման առաջին պայմանը տվյալ երկրի հզորությանը և պոտենցիալին համապատասխան նպաստավոր միջավայրի ստեղծումն է։

Միջավայր ասվածն էլ մի այնպիսի բան է, որի որոշակի հզորության կամ մակարդակի ինչ-որ չափից վերև զարգացում ու առաջընթաց հնարավոր է կազմակերպել, իսկ այդ չափից ներքև նման բանը անհնարին կլինի։

Այսինքն, կազմակերպական գիտության տեսանկյունից կա որևէ ոլորտում ստեղծված միջավայրի մի մակարդակ, որից վերև այդ միջավայրը դառնում է մարդկանց պրոֆեսիոնալ ունակությունների ուժեղարար կամ բազմապատկիչ, և որից ներքև մարդիկ զարգացման ստիմուլ չեն ունենում ու, աստիճանաբար կորցնելով պրոֆեսիոնալ հատկությունները, դառնում են ամուլ։

Նման միջավայրի ստեղծումը մեզ նման առանց լուրջ բնական ռեսուրսների թույլ երկրում շատ նուրբ հարց է, որը բախվել ու բախվում է պրոբլեմի գիտակցման հետ կապված գավառական բնույթի դժվարությունների։

Իսկ դա լինում է այն ժամանակ, երբ երկիրը ղեկավարում են այս և այլ կարևոր պրոբլեմները չհասկացող մարդիկ, լինեն նրանք անկիրթ, թե ձևականորեն դիպլոմ ունեցող կամ էլ ընդհուպ մինչև գիտության դոկտորի դիպլոմ ունեցող, բայց պրոբլեմի կարևորությունը հասկանալուց հեռու մեկը։

Կյանքի անվտանգությունից և այլ շատ կարևոր բաներից բացի, ամենակարևոր բանը, որը մեզ տալիս էր Խորհրդային Միությունը, դա իր ստեղծած ու զարգացմանը միտված բազմադեմ ու հզոր միջավայրի փշուրներն էին, որ մեր երկիրը երկիր դարձրին, մեզ էլ մարդամեջ հանեցին։

Եթե նման հարցերը լրջորեն հասկանալն ու ադեքվատ ըմբռնումը չկա, ապա անկախության նման հրաշալի գաղափարն անգամ խամրում ու անիմաստ է դառնում։

Ասում էր, չէ՞ Հովհաննես Թումանյանը. «Ախպեր, թե էս անկախությունը պարան պետք է դառնա՝ խեղդի ինձ, չեմ ուզում էդ անկախությունը»։

Անկախության ընթացքում մեր կյանքի տևականորեն տկար կազմակերպումը մեզ կանգնեցրել է փակուղու առաջ, ու ծայրահեղ ռիսկային զոնայում չգիտենք էլ, թե ինչ ենք անում։

Ժամանակին չհասկացանք, որ ռուսական շահերի վեկտորը փոխում է իր ուղղությունը, քանի որ գավառական մենթալիտետը շատ հեռու է նման բաները հասկանալուց։

Արդյունքը եղավ այն, որ երկար ժամանակ դարձանք ռուսների վզից կախված անիմաստ քար, որի տված աննշան շահը չէր կարող հավասարակշռել թուրքական աշխարհից սպասվող ահռելի պոտենցիալ շահին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 11593

Մեկնաբանություններ