«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մեր ատամները հաշվել են

   Մեր ատամները հաշվել են
14.09.2023 | 11:15

Տեսնես ուրիշ ազգեր ունե՞ն էս ասացվածքը. «Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջվանը»։

Սա լրիվ նկարագրում է մեզ:

Մենք նոյեմբերի 9-ի թղթից դժգոհ էինք, բայց, փաստորեն, Պրահայի թուղթը շատ ավելի վատն է։

«Լավրովի պլան» կոչվածն էլ ավելի լավն էր, քան՝ նոյեմբերի 9-ինը։

Դրանից առաջվանն ավելի լավն էր, ու այդպես շարունակ, երևի՝ Սևրից մինչև Տիգրան Մեծ֊-Պոմպեոս համաձայնություն։

Պարզվում է՝ մեր ատամները հաշվել են։ Սկզբում, մեր մասին որոշակի լավ կարծիք ունենալով, որևէ առաջարկ են անում, մենք դրան համաձայնում ենք։ Հետո գլխի են ընկնում, որ կարելի էր ավելի վատը «դայաղ» անել ու անում են։ Դրան էլ ենք համաձայնում։

Ու այդպես՝ մինչև «կտրի կապը»։ Կամ՝ մինչև ցեղասպանություն իրականացնեն։

Իրենք մեզնից պրծնեն, մենք էլ, երևի, իրենցից։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ