«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Էս հայերն էլի հույսն ինձ վրա են դրել»

«Էս հայերն էլի հույսն ինձ վրա են դրել»
11.09.2023 | 17:03

Այսօր դրա հարցազրույցին կլսենք «ես այնպիսի բան կասեմ, որ Ադրբեջանում ներքաղաքական վիճակն անհուսալիորեն կապակայունանա» հայտարարության կարգի մի շարք հիմարություններ ու կսպասենք հերթական ռազմական ավանտյուրայի մեկնարկին:

Տեսնելով մեր պետության ու հասարակության անտարբեր վերաբերմունքը Հայաստանի (ներառյալ` Արցախի) շուրջ տեղի ունեցողի նկատմամբ՝ հիշում եմ այն հայտնի անեկդոտը, որ Աստված ասում է. «Էս հայերն էլի հույսն ինձ վրա են դրել»:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ