Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՔՈ ԱՉՔԵՐՆ ԱՆՄԵՂ ԵՆ, ՄԱԴԱԹՅԱՆՆ Է «ՄԵՂԱՎՈՐ»

ՔՈ ԱՉՔԵՐՆ  ԱՆՄԵՂ ԵՆ, ՄԱԴԱԹՅԱՆՆ Է «ՄԵՂԱՎՈՐ»
06.03.2012 | 00:00

Պարզվում է` ՕԵԿ-ը լավ էլ «տակից» իր գործն է անում: Ըստ մեր ունեցած հավաստի տվյալների` վերջինս ոչ միայն տասնհինգ ընտրատարածքներում թեկնածուներ է առաջադրելու, այլև նրանց մի մասն ուղղակի ու աներկբա «հաղթողական» է լինելու:
Այսպես, թիվ 11-ում, բոլոր տվյալներով, անցողիկ է համարվում ՕԵԿ-ական, ոչ անհայտ Էդուարդ Մադաթյանը: Այս ընտրատարածքի «հմայքը», սակայն, այն է, որ այստեղ կարող է մրցակցել և անցնել ԲՀԿ-ի (ՀՀԿ-ն թեկնածու չի դնելու) թեկնածուն, սակայն ԲՀԿ-ն այս ընտրատարածքում հարմար թեկնածու չունի (ո՞վ չունի` կորցրել է): Ավելին, գիտենք, որ օսկանյանված ԲՀԿ-ն առժամանակ առաջ «դուրս էր եկել» Մադաթյանի որդու վրա, որպես գերդաստանի անցողիկ թեկնածուի, և ցանկացել ԲՀԿ-ացնել նրան: Մերժվել էր (էս «դեպքի» հետ «Պալաչը» հաստատ կապ չունի. մերժում են ԲՀԿ-ին, և վերջ):
Իսկ եթե այնպես ստացվի, որ Գրիշան (Բելաջոյի) որոշի ՀՀԿ-ից դուրս գալ և երկրորդ տիրոջը ծառայել, միևնույն է, փորձագետները պնդում են` նրան չեն թողնի այս անգամ էլ լույսերն անջատել և «քվեները» հաշվել, այլ կերպ ասած` ԲՀԿ-ին հաղթողականացնել:
Գիտենք, որ Գեղարքունիքի կողմերում` թիվ 23 ընտրատարածքում էլ իր թեկնածությունն է դնելու «Եվրոպայի», այն է` հայտնի գործարար Սերգեյի փեսան: ՕԵԿ «քվոտայով»: Թարսի պես` էլի ԲՀԿ-ի դիմաց: Դարձյալ Մադաթյան անվամբ: Սակայն` Հրանտ: Սակայն` ԲՀԿ-ի Մադաթյան: Փորձագետները պնդում են, որ այս դեպքում ևս անցողիկը ՕԵԿ-ականն է:
Նույն փորձագետները պնդում են նաև ՕԵԿ-ի հաղթանակի մասին` Իջևանի («Կիլիկիայի» Հակոբ Հակոբյանի) և Արթիկի (Վարագյան Մխիթարի) ընտրատարածքներում:
Կոպիտ դար է, կոպիտ բարքեր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ